Հիմա կառավարության որոշման նախագծերն եմ կարդում․ Փաշինյանի հումորային պատասխանը՝ ներկայումս իր գիրք կարդալու մասին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ինչպես նաև վարչապետի դուստրերը՝ Շուշան ու Արփի Փաշինյանները այսօր՝ հուլիսի 19-ին մասնակցել են «Զանգակ» գրատան բացմանը։ Նրանք շրջել են գրատանը, ծանոթացել այնտեղ առկա գրականությանը։ Փաշինյանը, հարցին, թե հայ հեղինակներից ում է կարդում, նշել է, որ հերթով բոլորին կարդում է։ «2016 թվականը ինձ համար հայտարարել էի ժամանակակից հայ գրողների գործերի ընթերցանության տարի, ցավոք չշարունակեցի, բայց ահագին բան հասցրեցի կարդալ»,-նշեց վարչապետը։
Նա հայտնեց, որ թավշյա հեղափոխության ժամանակ չի հասցրել գիրք կարդալ, ուսապարկում էլ գիրք չի եղել։ Հարցին, հիմա ինչ գիրք է կարդում, Փաշինյանը կատակեց․ «Հիմա կառավարության որոշման նախագծեր եմ կարդում»։