Թուրքիայում 21 խոշոր գործարար է ձերբակալվել

gazeteduvar.com.tr կայքի փոխանցմամբ, Թուրքիայում ձերբակալվել Է 21 խոշոր գործարար, նրանց թվում են հայտնի թուրք ձեռնարկատերեր Մեհմեդ Թահիրը, Էքրեմ Աթեշն ու այլք: Հայտնի է, որ ոստիկանական գործողության ընթացքում ձերբակալված գործարարները մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպիչների հետ կապ ունենալու համար։
Ոստիկանությունը ձերբակալման օրդերներ է ստացել ևս 9 գործարարի վերաբերյալ, նրանց հանդեպ հետախուզում է հայտարարվել։