«Անհամբերությամբ եմ սպասում» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հաջորդ հանդիպմանը՝ «սկսելու իրագործել» այն հարցերը, որ քննարկել են այս շաբաթ տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ,թվիթերյան էջում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Ինչպես նկատում է CNN-ը, Թրամփը, որի հասցեին բազմաթիվ քննադատական տեքստեր են հրապարակվել Պուտինի հետ հանդիպումից հետո, ԶԼՄ-ներին կրկին անվանել է «ժողովրդի թշնամի»՝ մեղադրելով նրանց գագաթնաժողովը խեղաթյուրելու և ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև առճակատում հրահրելու համար:
Թվիթերյան գրառումների միջոցով Թրամփը շեշտել է, որ Պուտինի հետ իր հանդիպումը հաջող է անցել:
«Գագաթնաժողովը Ռուսաստանի հետ մեծ հաջողությամբ է պսակվել՝ չհաշված ժողովրդի իրական թշնամուն՝ կեղծ լրատվամիջոցներին: Անհամբերությամբ սպասում եմ մեր երկրորդ հանդիպմանը, որպեսզի սկսենք քննարկված բազմաթիվ հարցերից ոմանց իրագործումը, այդ թվում՝ ահաբեկչության, Իսրայելի անվտանգության, միջուկային զենքի տարածման, կիբերհարձակումների, առևտրի, Ուկրաինայի, Միջին Արևելքի խաղաղության, Հյուսիսային Կորեայի և շատ այլ հարցեր», - գրել է Թրամփը սոցցանցում:
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը