«Սարի թաղի» Գործով տղաներից մեկը կրկին ազատության մեջ է

Սարի թաղում 2016 թվականի հուլիսի 19-ին տեղի ունեցած բախումների գործով անցնող, մոտ մեկ ամիս առաջ ազատության մեջ հայտնված Էդուարդ Զեյթունյանը կրկին կալանավորված է։ Այս մասին «Հրապարակ»-ին է ահազանգել Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը։ Վերջինիս խոսքով՝ ամուսինը ընկել է պատմության մեջ եւ դարձել պատահականության զոհ․«Իր խցակից ընկերը խնդրեց՝ մի հատ գումար կա վերցնելու, իմ թավանի (խաղաթղթով տարված փող )փողն ա, իրենց ներսում՝ գողական աշխարհում, որ մարդկանց խաղացնում են, ներսում էդ գումարներով գոյատեւում են։ Նախնական պայմանավորվածություն ա եղել, որ մարդ պիտի հանդիպի, էդ գումարը վերցնի, քանի որ իմ ամուսինը ուշանում է այդ պայմանավորված ժամից, գնում, ասում է, որ ուշացել ես, քեզ չենք սպասել, էդտեղ կառոպկով գումար կա դրած, վերցրու, գումարը, վերցնում ա ու 6-րդ վարչության տղաները թափում են էդ ավտոմեքենայի վրա։ Գումարի չափի մասին ինքը տեղյակ չի եղել, հետո պարզվում ա, որ դա գումար չի լինում, լինում ա թմրանյութ։ Այսինքն՝ դա կազմակերպված է, քանի որ ինքը ակտիվ է եղել, միշտ բողոքել է, պայքարել, ես միշտ բարձրաձայնել եմ, թե ներսի անօրինությունների դեմ, դուրս ա գալիս, որ կազմակերպված, շատ սիրուն ձեւով իրեն էլի 2 ամսով կալանավորել են»։ Ըստ տիկնոջ՝ ինքը հանդիպել է վերահսկող դատախազ Արսեն Կոստանյանին, խնդրել՝ ամուսնուն կալանավորման միջնորդություն չներկայացնել, սակայն դատախազը պատասխանել է, որ չեն միջնորդին, երբ ամուսինը խոստովանական ցուցմունք կտա․ «Ես մտնում եմ վերահսկող դատախազի՝ Արսեն Կոստանյանի մոտ, ասում եմ՝ պարոն Կոստանյան, եթե իրեն կալանավորեն, ես շատ ծանր եմ տարել ու տանելու եմ էդ ամեն ինչը։ 2 տարի պայքարել եմ, ես հենց հիմա առողջական խնդիրներ ունեմ, ինքը ինձ պատասխանում է՝ երբ դու կասես քո ամուսնուն օգտակար ցուցմունք կտա, էդ ժամանակ մենք իրեն բաց կթողնենք, այսինքն՝ խոստովանական ցուցմունք, որ ինքը տեղյակ է եղել, որ ինքը նարկոտիկ է վերցնելու։ Բացատրությունը գրելուց հետո ազատ ա արձակվում, ամուսնուս հարցնում եմ՝ դու տեղյա՞կ ես եղել էդ ամեն ինչից, ասում ա ես ո՞նց կարամ տեղյակ լինեմ ու նման բան անեմ։ Անցավ․ արդեն հուլիսի 3-ին եկան խուզարկության, ոչինչ չհայտնաբերեցին, որովհետեւ մեր տունը նարկոմանի տուն չի։ Անալիզների պատասխանը եկել ա նորմալ, որ ինքը օգտագործող չի։ Հետո Կոստանյանը զանգում ա քննիչին, ասում ա հլը ոչ մի բան մի արեք, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասել ա ՝ կմտածեմ՝ կկալանավորե՞մ իրեն, թե՞ ոչ։ Իմ ամուսինը մինչեւ հիմա ցուցմունք չի տվել էդ գործի վերաբերյալ, հուլիսի 5-ին ես գնում եմ ձերբակալվածների վայր իրեն տեսնելու, պաշտպանները զանգում են ինձ, ասում են՝ իրեն տանում են կալանավորման։ Հանրահայտ Մակյանն ա կալանավորել։ Իրավապահ համակարգի աշխատողները նախկին ռեժիմի ծառաներ են, դիմադրում են էս հեղափոխությանը, փորձում են վրեժ լուծել իմ ամուսնուց, քանի որ ակտվ ենք, պայքարող ենք»։ Մանրամասն՝«Հրապարակ»-ում

դիտվել է 149 անգամ
Լրահոս
Հայաստանի համար գոյաբանական խնդիրներ կարող են առաջանալ․ Ռոբերտ Քոչարյանը՝ Իրանի շուրջ զարգացումների մասին «Մենք փողոցային պայքարներ նախաձեռնելով մաշեցրել ենք այս իշխանությանը»․ Քոչարյան Հայաստանը՝ որպես հարևան երկիր, քայլեր պետք է անի՝ պատերազմը կանգնեցնելու համար. Քոչարյան «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ Այն թիթիզությունը, որ ցուցաբերեց այս իշխանությունը, ինձ համար շատ ծանր պատկեր էր․ Ռոբերտ Քոչարյան Եթե ՀՀ իշխանությունը ականջալուր լիներ և ճիշտ գնահատեր իրավիճակը, մենք Արցախը չէինք կորցնի․ Քոչարյան Թրամփի հաջորդ թիրախը Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել Թեհրանում ԻՀՊԿ ՌՕՈւ կառավարման կենտրոնին Ըստ Թրամփի՝ Իրանը պարտվել է Բարձրացված թոշակով ինչ կարող է անել թոշակառուն Փաշինյանի գալուց առաջ Գյումրիի փողոցներում ուժեղացված հսկողություն է Այս անգամ ում է պարգևատրում Ալեն Սիմոնյանը Ճամբարակում մայրը 3 ամսական երեխային հայտնաբերել է մահացած․ նրան գաղտագողի հուղարկավորել են Իրանն այլևս կարմիր գծեր չունի. դեսպան Իրանի այաթոլլաները կոչ են արել արագացնել հանրապետության գերագույն առաջնորդի ընտրությունները Լիբանանին Իսրայելի հասցրած վերջին հարվածների պատճառով զոհվածերի թիվն աճել է Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում «Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում. ԷՍ ԹԱՄԱՇԱՆ ԱՌՆՎԱԶՆ ՈՂՈՐՄԵԼԻ Ա, ԵԹԵ ՈՉ ՆՈՂԿԱԼԻ... Ի՞նչ օգուտ է տվել ՀՀ-ին ու «հպարտ քաղաքացուն» հայկական արբանյակը․ ռազմական փորձագետ Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը հասնում է մինչև 110 սմ-ի․ Սուրենանյանը վատ լուր է հայտնում «Քարֆուր»-ից գողություն կատարող 3 աղջիկներ բռնվել են Թրամփը շատ ուժեղ հարված է խոստանում Իրանի նախագահը ներողություն է խնդրել հարևան երկրներից հրթիռային հարվածների համար Երևանում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Ամեն ինչ արել են, որ Արտաշատի դեպքը չկրկնվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am