Երկու տարի արտակարգ դրություն. Հին Էրդողան՝ ԱՄՆ-ի հետ նոր հարաբերություններ

Հետաքրքրական իրադարձություններ են տեղի ունենում Թուրքիայում՝ այս օրերին: Թուրքիայի կառավարությունն արտակարգ դրությունը չեղարկելու մասին օրինագիծն ուղարկել է խորհրդարանի նախագահի գրասենյակ՝ այն օրենսդիր մարմնի քննարկմանը ներկայացնելու և հաստատելու համար: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թուրանը լրագրողներին ասել է, որ արտակարգ դրությունը վերացվելու է հուլիսի 18-ին, հավելելով՝ ահաբեկչության դեմ պայքարը դրանով չի ավարտվելու: Վերջին անգամ Թուրքիայում արտակարգ դրությունը երկարաձգվել էր անցած ապրիլի 18-ին: Դրանից երկու օր առաջ ԺՀԿ-ականները հանրահավաք էին անցկացրել «Մենք ժողովրդավարություն ենք ցանկանում, ոչ՝ արտակարգ դրությանը» կարգախոսով: Անցած կիրակի լրացավ հեղաշրջման փորձի 2-րդ տարին, իսկ հեղաշրջման փորձի օրը՝ հուլիսի 15-ը, Թուրքիայում հայտարարվել է «Ժողովրդավարության և ազգային միասնության օր»: Անցած կիրակի ելույթ ունենալով Ստամբուլում անցկացված հանրահավաքում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է. «Մենք կտրեցինք ութոտնուկի շոշափուկները, որը Փենսիլվանիայի հրեշն աճեցրել է կեղծիքի, ստի ու գաղտնիության մեջ»: Թուրքիան արդեն երկու տարի է՝ ապրում է արտակարգ դրության պայմաններում: 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից 5 օր անց, հուլիսի 20-ին, Թուրքիայում արտակարգ դրություն հայտարարվեց: Հեղաշրջմանը մասնակցելու, օժանդակելու կամ «գյուլենական» լինելու կասկածանքով իշխանությունները տասնյակ հազարավոր մարդկանց կալանավորեցին, դատապարտելով ազատազրկման կամ հեռացնելով պետական, զինվորական ու քաղաքացիական ծառայությունից: Հեղաշրջման արդյունքում զոհվեցին շուրջ 250 զոհեր: Թուրքիայի իշխող վարչակազմն ահաբեկչության դեմ պայքար ասելով՝ առաջին հերթին նկատի ունի պայքարը ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող թուրք կրոնական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի և նրան առնչվող կառույցների դեմ: Գյուլենին Անկարան մեղադրում է 2016-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Նախօրեին Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը, ելույթ ունենալով Ստամբուլում անցկացված գիտաժողովում, ասել է․ «Ահաբեկչության բոլոր տեսակների, հատկապես Գյուլենի ահաբեկչական կազմակերպության դեմ վճռական ու հետևողական պայքարը շարունակվելու է մինչև վերջ»: Նույն ելույթում նա գովաբանել է թուրք իրավապահների գործունեությունը, շեշտելով՝ հեղաշրջման փորձին ուղղակիորեն առնչվող բոլոր գործերի հետաքննությունն ավարտվել է, բացառությամբ մեկի: Դատարաններ ուղարկված այդ գործերով ցմահ ազատազրկման կամ երկարատև բանտարկության է դատապարտվել 2382 մարդ: Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժը՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն իշխանություններին պարբերաբար հորդորում էր չերկարաձգել արտակարգ դրության ժամկետը: 2016 թվականից մինչ այժմ իշխանություններն արդեն յոթ անգամ երկարաձգել են այն: Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչները նշում են, որ արտակարգ դրության ռեժիմն իշխանությունները որպես գործիք են օգտագործում՝ Թուրքիայում այլախոհությունը ճնշելու համար: Արևմուտքը, իրավապաշտպան խմբերը, Անկարային բազմիցս քննադատել են, պնդելով, որ հակաահաբեկչական պայքարի քողի տակ Թուրքիայի իշխանությունները հաշվեհարդար են տեսնում իրենց քննադատների հետ: Ակնհայտ է, սակայն, որ Թուրքիայում արտակարգ դրությունը վերացվում է նախագահական ու խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններից հետո, որի արդյունքում Էրդողանն էլ ավելի ամրապնդեց իր իշխանությունը: Հիմա օրակարգում է հարցը՝ կհանձնի արդյո՞ք Վաշինգտոնը Ֆեթուլահ Գյուլենին... Երկու տարի է անցել Թուրքիայում հեղաշրջման փորձի իրականացումից: Այն իր ազդեցությունն է թողել նաև թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Վերջին շրջանում նկատվում է Վաշինգտոնի դիրքորոշման որոշակի փոփոխություն հօգուտ նախագահ Էրդողանի: Հուլիսի 15-ին լրացավ Թուրքիայում հեղաշրջման ձախողված փորձի երկրորդ տարին, որն Էրդողանին իշխանությունից հեռացնելու նպատակ ուներ: Էրդողանը բազմիցս մեղադրել է Միացյալ Նահանգներում բնակվող թուրք վտարանդի հոգևոր գործիչ Ֆեթուլահ Գյուլենին՝ հեղաշրջումը կազմակերպելու գործում դեր ունենալու մեջ: Վաշինգտոնն այս հեղաշրջման փորձն օրերս անվանել է հարձակում ժողովրդավարության դեմ և վերահաստատել իր աջակցությունն Անկարային ու Թուրքիայի ժողովրդավարական ինստիտուտներին: Չնայած Վաշինգտոնի ու Անկարայի միջև առկա են բազմաթիվ տարաձայնություններին՝ Թրամփի վարչակազմը մեծ ջանքեր է գործադրել Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու համար: Սակայն Անկարան էլ իր հերթին շարունակում է պահանջել թուրքական իրավապահ մարմիններին արտահանձնել Ֆեթուլահ Գյուլենին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am