Ալյոշա Աբրահամյանը առողջական խնդիրներ ունի և մատնված է անտարբերության

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայկական ֆուտբոլի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ հարցազրույց վերցնելու նպատակով երեկ զանգահարեցինք ԽՍՀՄ չեմպիոն, «Արարատ 73»–ի դարպասապահ Ալյոշա Աբրահամյանին: Հեռախոսը վերցրեց կինը` Լիանա Ներսիսյանը՝ ասելով, որ Ալյոշա Աբրահամյանն արդեն մի քանի ամիս է՝ առողջական լուրջ խնդիրներ ունի:    «Կոմայի մեջ է եղել, նույնիսկ բժիշկներն էլ չէին հավատում, որ կենդանի կմնա, հազիվ փրկեցինք: Սրտային, թոքային անբավարարություն կա, լյարդն էր շարքից դուրս եկել: Կոմայից հետո լյարդը վերականգնվեց, բայց բժիշկն ասաց, որ առանց դեղերի անհնար է: Ասաց` շատ գումար է պետք, որովհետև տարին 2 անգամ պետք է հիվանդանոցում պառկի: Չորս անգամ պառկել է հիվանդանոցում: Բարեկամությունը հույս չուներ, բայց Աստված իրեն կյանք տվեց: Արդեն քանի ամիս թթվածնով էինք պահում: Հիմա ժամանակ է պետք, որ վերականգնվի»,–ասաց նա` հավելելով, որ այս ընթացքում բուժման համար շուրջ 15 հազար դոլար են ծախսել:  Նա հայտնեց նաև, որ այս պահի դրությամբ յուրաքանչյուր ամիս 50–60 հազար դրամի դեղորայք են գնում: Ալյոշա Աբրահամյանի տիկինը անհարմար էր զգում խոսել` անընդհատ շեշտելով, որ չի ցանկանում տպավորություն ստեղծվի, թե գումար է խնդրում: Բայց ստացվում է, որ եթե չլիներ մեր պատահական զանգը, չէինք տեղեկանա նաև այն վերաբերմունքի մասին, որին արժանացել է Ա. Աբրահամյանը:  Տիկին Լիանայից հետաքրքրվեցինք՝ այս ընթացքում ՀՖՖ–ից կամ պետական մակարդակով որևէ արձագանք եղե՞լ է: Ի պատասխան ասաց. «Մենք ոչ ոքից ոչ մի օգնություն չենք ստացել: Նույնիսկ չեն հետաքրքրվել: Ո՞վ է գոնե հարցնում` ո՞նց է»: Աջակցություն չեն ստացել, բայց տիկին Լիանան ևս չի դիմել որևէ մեկի օգնությանը. «Ասում են` դիմի՛ր Նիկոլ Փաշինյանին: Բայց ամոթ չէ՞: Շատ երեխաներ կան, ովքեր քաղցկեղ ունեն, ես ինչպե՞ս ամուսնուս համար դիմեմ»: Ինչ վերաբերում է կոնկրետ ՀՖՖ–ին, նա ասաց. «Ֆեդերացիան «Արարատ 73»–ին չի սիրում: Ռուբեն Հայրապետյանը միշտ էլ չի սիրել «Արարատ 73»–ին: Լսել եմ խոսակցություններ այն մասին, որ միշտ ասել է` ինչո՞ւ եք այդ անունը տալիս: Ասել է՝ պետք չի նրանց անունը շուտ–շուտ տալ, ջահելներն իրենք պետք է մտածեն` ոնց խաղան, նրանց հիշելով պետք է խաղա՞ն»: Շարունակելով` տիկին Լիանան մի փոքր հուզմունքով ավելացրեց. «Ջահելները չեն էլ տեսել, այո՛, բայց տարեցները գիտեն: Ասում են` Հայաստանի ամենալավ դարպասապահն է: Բայց ո՞վ է հիմա հիշում»: Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 186 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am