Պատասխանատվություն կկրի հաստատության ղեկավարը

«Փաստ» օրաթերթը գրում է. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օրերս ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր տեղադրել Հայաստանում «ծխախոտի ծխից ազատվելու» վերաբերյալ՝ հայտարարելով, որ Հայաստանը պետք է լինի ծխախոտից զերծ՝ մաքուր օդով երկիր։ Նախարարը նաև շեշտել էր, որ ծխախոտն է սիրտանոթային հիվանդությունների ամենամեծ ռիսկի գործոնը. «Եվ մենք այս երկու հիվանդությունների բուժումը ավելի հասանելի դարձնելու հետ մեկտեղ, պետք է նվազեցնենք դրանցով հիվանդացությունը՝ կտրուկ իջեցնելով ծխախոտի օգտագործումը»:

Այս հայտարարությունը հանրության մի ստվար մասին կրկին անգամ դժգոհելու տեղիք տվեց: Բայց իրականում ի՞նչ մեխանիզմներով է այս ամենը կատարվելու, ասել է, թե Հայաստանը ծխախոտից զերծ երկիր դարձնելը: Ի՞նչ նոր գաղափարներ ունեն նախարարության համապատասխան խնդրի վրա աշխատող մասնագետներն ու փորձագետները: Հանրային վայրերում ծխելու համար տուգանքներ սահմանող օրենքի նախագիծը այս օրերին վերանայվում և վերամշակվում է: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ նախորդ կառավարության ժամանակ քննարկվող աղմկահարույց նախագիծը՝ հասարակական վայրերում ծխելն արգելելու վերաբերյալ, լրամշակվում է: Բացի տուգանքների մեխանիզմների որոշակիացումը պայքար է ծավալվելու որոշ նոր ի հայտ եկած երևույթների դեմ, մասնավորապես՝ էլեկտրոնային սիգարետների շահագործման: Այս պահին օրենքի նախագիծը ակտիվորեն քննարկվում է շահագրգիռ կողմերի, հասարակական կազմակերպությունների հետ: Հանրային քննարկումներից հետո՝ աշնանը, նախագիծը կուղարկվի կառավարություն և խորհրդարան: Նախորդ կառավարության ժամանակ, երբ օրենքի նախագիծը շրջանառության մեջ դրվեց, տուգանքների չափերը տարընկալումների առիթ տվեցին: Բայց այս հարցը շարունակում է մնալ նաև այս կառավարության և նախարար Թորոսյանի ուշադրության կենտրոնում: Նա նպատակ ունի օրենքի նախագիծը կատարելագործել, բերել ընդհանուր համաձայնեցված տեսքի: Տուգանքները կվերանայվեն, բայց կնվազե՞ն, թե՞ ոչ: Այս հարցերի պատասխանը կլինի միայն քննարկումների ավարտից հետո: Բայց մի բան այս պահին հստակ է: «Եթե հասարակական վայրերում մարդիկ ծխեն, պատասխանատվությունը կընկնի ոչ թե տվյալ մարդու, այլ սննդի կետերի, հասարակական այն վայրերի պատասխանատուների վրա, ովքեր իրենց ներսում ճիշտ չեն կանոնակարգում: Եթե օրենքն ասել է, որ այսպիսի հաստատությունում չպետք է ծխեն, դրա պատասխանատուն հաստատության ղեկավարն է: Կլինի խնդրի կոնկրետ հասցեատեր, ումից կպահանջեն օրենքի կետերի պահպանում»,– նշեց մամուլի խոսնակը:
Փոխնախարար Լենա Նանուշյանի խոսքով, օրենքում առկա են որոշ թերություններ, ինչի համար էլ նախաձեռնվել է օրենքի փոփոխության նախագծի մշակումը: Ինչ վերաբերում է տուգանքների չափերին, ապա ներկայում ուսումնասիրում են միջազգային պրակտիկան՝ հասկանալու համար՝ ինչպիսի չափ է սահմանված այլ երկրներում, մասնավորապես՝ այն երկրներում, որոնք մոտ են Հայաստանին, առողջապահական և տնտեսական զարգացման ընդհանուր գծեր ունեն: Նանուշյանը շեշտում է՝ չպետք է մոռանալ, որ տուգանքը կանխարգելիչ նպատակ ունի: Որքան էլ իրենց կողմից տուգանք սահմանվի, նպատակը ուղղակի չծխելն է, երևույթի կանխարգելումը: «Հիմնական ուղղվածությունը լինելու է արգելքի խստացումը փակ հանրային վայրերում կամ այնպիսի վայրերում, որոնք մանկական ժամանցի համար են նախատեսված: Ներկա նախագծով կարգավորելու ենք նաև էլեկտրոնային ծխախոտի օգտագործման սահմանափակումների հետ կապված խնդիրները, հատկապես գովազգի հետ կապված: Նշում են, թե դրանք առողջության համար ռիսկ չեն պարունակում, ինչը չի համապատասխանում իրականությանը: Փաստեր կան, որ այդ սիգարների օգտագործումը նույնպես ազդում է առողջության վրա, դրանք նիկոտին են պարունակում, որը կախվածություն է առաջացնում»,– նշեց նա: Փոխնախարարի խոսքով, գովազդի միջոցով ներկայացնում են այս նոր արտադրանքը, որն ընդամենը մի քանի տարի է մեր շուկայում: Էլեկտրոնային ծխախոտների հիմնական օգատգործողները դեռահասներն ու երիտասարդներն են, և այն հետագայում հանգեցնում է ծխախոտի օգտագործման: Հարցին, թե ինչպե՞ս է իրականացվելու բացօթյա հասարակական վայրերում օրենքի կիրառումը, փոխնախարարը պատասխանեց, որ մեխանիզմներն ապահովելու են օրենքի կիրարկումը: «Կարևոր է, թե ինչ մեխանիզմ է իրականացվելու: Մենք պատկերացում ունենք, բայց դա նույնպես քննարկվում է միջազգային գործընկերների՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ, հասկանալու համար, թե որն է այն լավ պրակտիկան, որը կիրառվում է այլ երկրներում: Իհարկե, չենք կարող նույն քաղաքականությունը բերել Հայաստան, բայց կարող ենք լավ պրակտիկան համապատասխանեցնել մեզ: Օրինակ՝ սահմանված է, որ որոշ վայրերում ոստիկանությունն է վերահսկողություն իրականացնելու, իսկ որոշ վայրերում էլ՝ տեսչական մարմինը»: Սրճարանների, ռեստորանների և այլ հանրային վայրերի ներկայացուցիչներն ինչպե՞ս են արձագանքում այս նախագծին: Փոխնախարարի խոսքով, երբ իրենք «Առանց ծխախոտի» վերտառությամբ ակցիա էին կազմակերպել, որի նպատակը հանրային սննդի վայրերը մի քանի օրով ծխից զերծ տարածքներ դարձնելն էր, մի շարք ռեստորաններ սեփական նախաձեռնությամբ միացան իրենց: Ավելին, այդ օրերին վերջինները որևէ բողոք կամ հաճախորդների թվի նվազում չէին նշել: «Ծխախոտի օրենքի դրույթների կիրարկման համար բնակչությունը պետք է ինֆորմացված լինի, պետք է հասկանա և կամովին հետևի այդ ամենին: Քաղաքացիական հասարակության դերը շատ մեծ է: Մարդիկ էլ պետք է պահանջեն օրենքի կիրարկում, մարդիկ էլ պետք է մասնակցեն, միայն օրենք ընդունելով չէ, հետագա բազմաթիվ աշխատանքներ կան»,– նշեց Նանուշյանը՝ հավելելով, որ եթե ուզում ենք նվազեցնել թոքի քաղցկեղով, սրտամկանի ինֆարկտով մահացությունը, պետք է աշխատենք ծխախոտի օգտագործման սահմանափակման ուղղությամբ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am