Նախ երևի լեզուներն է պետք մաքրել

«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպիսի՜ բառապաշար, տիկնա՛յք և պարոնա՛յք: Օրեր առաջ, երբ ազատման դիմում էր գրում երիտասար խոսնակը, հանրության մի անորոշ հատվածին անվանում էր ամբոխ և ռազմահայրենասեր շիզոֆրենիա ունեցողներ: Նրանից առաջ մեկ այլ ազատման դիմում գրած երիտասարդ առաջին նախագահի ֆիզիկական արատի մասին էր խոսում, հետո ներողություն խնդրում, իսկ հետո էլ ջնջում ներողության գրառումը: Այս ամենը դեռ քիչ էր, հիմա էլ Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ հնչում է «մտավոր հետամնաց» արտահայտությունը` կարծես թե ուղղված կոնկրետ անձի հասցեին, բայց արտահայտությունն անողի մեկնաբանությամբ` ստեղծված իրավիճակը բնութագրելու համար:

Չէ, բարեկամնե՛ր, ձեր բառապաշարը շարունակում է զարմացնել, չնայած այստեղ խնդիրը ոչ այնքան բառապաշարն է, որքան այդ բառապաշարի միջոցով երբեմն–երբեմն դուրս սպրդող մտածողությունը: Նախևառաջ պետք է հստակ ու վերջնական արձանագրենք մեկ բան` բժշկական ախտորոշում հանդիսացող բառերը, արտահայտությունները, եզրույթները կտրականապես չի կարելի օգտագործել որպես գնահատական, որակավորում կամ վիրավորանք հասցնելու նպատակ, որովհետև դա խտրական վերաբերմունք է նման ախտորոշումներ ունեցող հանրային խմբերի նկատմամբ: Այսուհանդերձ, նման բառերի կամ արտահայտությունների կիրառումը վկայում է կա՛մ այն կիրառողի անգրագիտության, կա՛մ էլ հենց խտրական վերաբերմունքի մասին: Երկու դեպքում էլ «գլուխը շոյելու» ոչինչ չկա: Բացի այս, անհասկանալի է, թե երբվանից նորմ սկսեց դառնալ փողոցային բառապաշարի ներխուժումը պետական կառավարական տարբեր կառույցներ, ավելին` այդ երբվանից գրագետ ու կրթված գործիչներից մեկը` կամ անձին, կամ ստեղծված իրավիճակը բնութագրում է որպես «մտավոր հետամնաց»: Այսինքն, ինչ է ստացվում, եթե այնուամենայնիվ ձևակերպումը ուղղված չէր կոնկրետ անձի, ինչը առավել քան դատապարտելի պիտի դիտվեր, այլ հենց իրավիճակին է վերաբերում, ապա կարելի է ասել, որ խորհրդարանական խմբակցությունների ու հասարակական սեկտորի ներկայացուցիչներով, պատգամավորներով ընթացող քննարկումը հենց նման զգացողություն է առաջացնում: Չէ, այնուամենայնիվ, գուցե թե գործ ունենք լեզվական սայթաքումի հետ, բայց արդյոք արդեն բավական չէ: Ի վերջո, եթե պատկերավոր ասենք, ապա ինչպես է այս կամ այն գործիչը, պաշտոնյան պատրաստվում մասնակցել երկրի կառավարմանը, եթե չի հաջողում անգամ կառավարել սեփական մտքերն ու լեզուն: Գուցե ժամանակն է վերջապես մաքրել այն լեզուն, որը հրամցվում է հանրությանը, ի վերջո լեզուն մտքերի հայելին է:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Հայաստանի համար գոյաբանական խնդիրներ կարող են առաջանալ․ Ռոբերտ Քոչարյանը՝ Իրանի շուրջ զարգացումների մասին «Մենք փողոցային պայքարներ նախաձեռնելով մաշեցրել ենք այս իշխանությանը»․ Քոչարյան Հայաստանը՝ որպես հարևան երկիր, քայլեր պետք է անի՝ պատերազմը կանգնեցնելու համար. Քոչարյան «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ Այն թիթիզությունը, որ ցուցաբերեց այս իշխանությունը, ինձ համար շատ ծանր պատկեր էր․ Ռոբերտ Քոչարյան Եթե ՀՀ իշխանությունը ականջալուր լիներ և ճիշտ գնահատեր իրավիճակը, մենք Արցախը չէինք կորցնի․ Քոչարյան Թրամփի հաջորդ թիրախը Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել Թեհրանում ԻՀՊԿ ՌՕՈւ կառավարման կենտրոնին Ըստ Թրամփի՝ Իրանը պարտվել է Բարձրացված թոշակով ինչ կարող է անել թոշակառուն Փաշինյանի գալուց առաջ Գյումրիի փողոցներում ուժեղացված հսկողություն է Այս անգամ ում է պարգևատրում Ալեն Սիմոնյանը Ճամբարակում մայրը 3 ամսական երեխային հայտնաբերել է մահացած․ նրան գաղտագողի հուղարկավորել են Իրանն այլևս կարմիր գծեր չունի. դեսպան Իրանի այաթոլլաները կոչ են արել արագացնել հանրապետության գերագույն առաջնորդի ընտրությունները Լիբանանին Իսրայելի հասցրած վերջին հարվածների պատճառով զոհվածերի թիվն աճել է Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում «Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում. ԷՍ ԹԱՄԱՇԱՆ ԱՌՆՎԱԶՆ ՈՂՈՐՄԵԼԻ Ա, ԵԹԵ ՈՉ ՆՈՂԿԱԼԻ... Ի՞նչ օգուտ է տվել ՀՀ-ին ու «հպարտ քաղաքացուն» հայկական արբանյակը․ ռազմական փորձագետ Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը հասնում է մինչև 110 սմ-ի․ Սուրենանյանը վատ լուր է հայտնում «Քարֆուր»-ից գողություն կատարող 3 աղջիկներ բռնվել են Թրամփը շատ ուժեղ հարված է խոստանում Իրանի նախագահը ներողություն է խնդրել հարևան երկրներից հրթիռային հարվածների համար Երևանում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Ամեն ինչ արել են, որ Արտաշատի դեպքը չկրկնվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am