«Լևոն Տեր–Պետրոսյանը ավազակապետություն ձևավորելու մեջ մեղադրում էր Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ինչը հիմա բացահայտվում է»

«Փաստ» օրաթերթը գրում է. ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Փաստ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ դեռևս չի քննարկվել Երևանի ավագանու ընտրություններին իրենց կուսակցության մասնակցել–չմասնակցելու հարցը: Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրությունները չքաղաքականացնելուն, ապա կուսակցության փոխնախագահն ասաց, որ առաջիկայում ընդհանուր կանդրադառնան, թե ընդհանրապես այդ և այլ հարցերի մասին ՀԱԿ–ն ինչ է մտածում:

«Երբ նպատակահարմար լինի, մենք մեր կարծիքը կհայտնենք»,– ասաց Լ. Զուրաբյանը: Խոսելով «Ընտրական օրենսգրքի» շուրջ ծավալված քննարկումների մասին՝ նա նշեց, որ ՀԱԿ–ն ակտիվ է եղել առաջարկություններ ներկայացնելու ժամանակ: Եվ հիմա էլ հետևում են քննարկումներին, սակայն, իրենց կարծիքով, չեն կարող ասել, թե քննարկումները ճիշտ ուղղությամբ են ընթանում: «Մենք, ի սկզբանե, դեմ ենք եղել ռեյտինգային ընտրակարգին և կողմ ենք եղել փակ համամասնական ցուցակին: Դա միայն մեր կուսակցության դիրքորոշումը չէ: Եվ 2016 թվականին, բացի Հանրապետականից, այդ դիրքորոշումն են ունեցել մնացած բոլոր կուսակցությունները: Բայց հիմա անհասկանալի առաջարկներ են քննարկվում, մինչդեռ պարզ է, որ քաղաքական կուսակցություններն ու հասարակությունը կողմ են 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին: Երկրում հեղափոխություն է տեղի ունեցել, և ինչպես նոր կառավարության ծրագրում, այնպես էլ Փաշինյանի հայտարարություններում խնդիր էր դրված, որ պետք է անցում կատարենք փակ համամասնական ցուցակով ընտրություններ կազմակերպելու տարբերակին: Եվ եթե այդ մոտեցումը  չընդունվի, ես կհամարեմ, որ հեղափոխությունը լուրջ հետընթաց է ապրել»,– ասաց Լ. Զուրաբյանը: Ի դեպ, վերջին շրջանում մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ ՀԱԿ առաջնորդ Լ. Տեր–Պետրոսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը միայն արցախյան հարցի շուրջ քննարկումներ չեն եղել: Ավելին, խոսվեց, որ քննարկվել է նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ–ՔՊ միասնական ցուցակով մասնակցելու հարցը, որի վերաբերյալ ՀԱԿ կուսակցության կողմից տարածած հաղորդագրության մեջ որևէ խոսք չկա: Հարցին, թե իրականում նման քննարկում եղե՞լ է, Լ. Զուրաբյանը պատասխանեց, որ այս ընթացքում ինքն անձամբ չի հանդիպել Լ. Տեր–Պետրոսյանի հետ: Միևնույն ժամանակ խորհուրդ տվեց իրենց կուսակցության կողմից տարածած հաղորդագրությանը հավատալ, քանի որ իրենց կուսակցությունում ավանդույթ կա, որ ինչի մասին խոսում են, դրա մասին էլ հայտարարություն են տարածում:
«Պետք չէ ինչ–որ բաներ հորինել, որոնց մասին մամլո հաղորդագրության մեջ արծարծված չէ: Եվ նրանք, ովքեր նման ձևով են մոտենում հայտարարություններին, մինչև հիմա չեն հասկացել, որ Կոնգրեսն ունի սկզբունքներ, 88–ից մինչ օրս անցած ճանապարհ, և եթե հասարակությունը ինչ–որ պատճառով չի հավատում դրան, ապա այդ ամենն իրենց խղճի և մակարդակի հարցն է: Մենք միշտ ճշմարտախոս ենք եղել, և առաջարկում եմ որևէ բան չմոգոնել և հավատալ այն ամենին, ինչի մասին որ մենք ասում ենք, քանի որ մենք երբեք ժողովրդից թաքցնելու բան չենք ունեցել»,– ասաց Լ. Զուրաբյանը: Խոսելով հասարակության շրջանում ծավալվող այն քննադատությունների մասին, թե վերջին շրջանի կոռուպցիոն բացահայտումների պատճառն անկախության տարիներից սխալ դրված հիմնաքարերի պատճառով է եղել, Լ. Զուրաբյանն ասաց, որ ինքը նման քննադատության չի հանդիպել: Ներկա իրավիճակի համար անուղղակի կերպով մեղադրանքի սլաքները դեպի տերպետրոսյանական տարիներն ուղղելը, որի պատճառը նաև ձևավորված անառողջ հարաբերությունների և մթնոլորտն ու շատ հարցերի վրա աչք փակելն է եղել, չի համապատասխանում իրականությանը, համոզված է կուսակցության փոխնախագահը: Ավելին, իրենք վստահ են, որ ներկա «ավազակապետական համակարգը» ձևավորվել է 98–ից ի վեր, որը հետագայում տիրապետող է դարձել մեր հասարակության մեջ: Ըստ Զուրաբյանի, Հայաստանում համակարգային կոռուպցիոն բուրգային համակարգ ձևավորվել է այդ ժամանակվանից և հիմա այն բացահայտվում է: Ու քանի որ Հայաստանում ոչինչ թաքցնել հնարավոր չէ, ուստի եթե մինչև 98–ը որևէ նման բան եղած լիներ, հասարակությունը դրա մասին վաղուց կիմանար, քանի որ վաղուց բացահայտված կլիներ: «Հատկապես այն պատճառով, որ Տեր– Պետրոսյանին փոխարինած իշխանություններն ամեն ջանք գործադրեցին, որպեսզի արատավորեն առաջին նախագահին, սակայն չկարողացան ոչինչ բացահայտել, քանի որ որևէ փաստ չունեին: Եվ երբ Լ. Տեր–Պետրոսյանը ավազակապետություն ձևավորելու մեջ մեղադրում էր Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, հիմա է պարզվում, երբ բազմաթիվ փաստեր են բացահայտվում: Եվ դա ընդամենը երկու ամսում: Ու դեռ ինչեր կբացահայտվեն»,– ասաց Լ. Զուրաբյանը: Նա խորհուրդ տվեց հասարակությանը բանավեճի առարկա դարձնել ոչ թե այս կամ այն ֆեյքի հայտարարությունը, այլ լուրջ քաղաքական ուժի կամ հասարակական կառույցի կողմից կատարվող քննադատությանը, այն էլ այն դեպքում, երբ լուրջ կառույցների կողմից կոնկրետ փաստեր են ներկայացնում:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am