Քննչական կոմիտեն թույլ է տվել «օրենքով գողեր» Շաքրո Մոլոդոյին և Իտալացուն հանդիպել

Հայտնի «օրենքով գող» Զախարիա Քալաշովը (Շաքրո Մոլոդոյ) 2016 թվականին այցելել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվայի Քննչական գլխավոր վարչության շենքերից մեկը՝ գերատեսչության բարձրաստիճան աշխատակիցների ծրագրի շրջանակում, որը վերաբերում էր նրա համախոհներից Անդրեյ Կոչույկովին (Իտալացուն) կալանքից ազատելուն: Այս մասին հայտնում է «Ռոսբալտ»-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրին: Կոչույկովին ազատելու համար քննչական մեկուսարանից քննիչներին ընդհանուր փոխանցել են 1,5 մլն դոլար: Ուժայինների մտահղացմամբ՝ իրենք մեղմելու էին Իտալացուն առաջադրված մեղադրանքը, իսկ նա իր համախոհի հետ պետք է իրեն մեղավոր ճանաչեր, ինչը հիմք կդառնար խափանման միջոցը փոխել և ընտրել ազատազրկման հետ չկապված միջոց: Սակայն Կոչույկովը կտրականապես հրաժարվել է իրեն մեղավոր ճանաչել, և այդ ժամանակ նրան համոզելու համար քննիչները որոշել են դիմել Քալաշովի օգնությանը, սակայն դրանից հետո էլ Իտալացին իր դիրքորոշումը չի փոխել: