Մի կաթիլ մեղր չդառնա Փանիկի միջադեպը. ինչ է առաջարկում Արմեն Աշոտյանը

Անչափ վտանգավոր եմ համարում հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական խորությանը չհամապատասխանող գհանատականներ հնչեցնելը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպին՝ ՌԴ զինվորականների մասնակցությամբ: «Միանշանակ է, որ Հայաստանի ինքնիշխանության վրա ցանկացած ոտնձգություն անթույլատրելի է: Բայց այս դեպքը այդպիսին չէր: Երեկվա դրությամբ զորավարժությունների հետ կապված միջադեպը հանրային դիսկուրսում կարելի էր սպառված համարել, ընդունել ռուս զինվորականների ներողությունը և հետագա ընթացքոը շարունակել աշխատանքային կարգով՝ բացառելով ապագայում նման դեպքեր: Անհասկանալի էր, թե իրականում ինչ էր հետապնդում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստին հնչեցրած սուր գնահատականը, եթե նախօրեին ռուսական ռազմաբազայից արդեն հնչել էին ափսոսանքի և ներողության խոսքեր: Տհաճ և սխալ եմ համարում նաև որոշ ռուսական ԶԼՄ-ների և ռուս վերլուծաբանների հապճեպ գնահատականները այս կապակցությամբ: Մի կաթիլ մեղր չդառնա հարցը, փորձեք արագ դիվանագիտական խողովակներով սառեցնել այս վտանգավոր գործընթացը»,- գրել է Աշոտյանը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպին: «Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ դա անթույլատրելի միջադեպ է, եւ ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների եւ սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության»,-ասաց նա՝ հավելելով, որ մեղավորները պետք է հայտնաբերվեն եւ պատասխանատվության ենթարկվեն:

դիտվել է 70 անգամ
Լրահոս
«Չորրորդ հանրապետություն» գաղափարը ոչ թե Երրորդի շարունակությունն է, այլ նրա ընդհատումը. Սուրեն Սուրենյանց Ազգային նպատակների ու ամենանվիրական իղձերի կյանքի կոչման բանաձևը հստակ է՝ միասնականություն, հավատ Ադրբեջանն իր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, «խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված կառուցողական քայլեր» է ձեռնարկում․ Ալիև 18-ամյա ժամկետային զինծառայողը «Toyota»-ով բախվել է կայանված «Shacman» բեռնատարին․ վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց Ավտովթար՝ Երևանում․ Աճառյան փողոցում բեռնատարը բախվել է «Mitsubishi»-ին և «Opel»-ին․ կա վիրավոր Մեր պետականությունը բոլորիս կարիքն ունի՝ որպես հայության դարավոր իրականացած երազանքի դրսևորում Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Չորրորդ Հանրապետության» մասին խոսելը միայն ցինիկ փորձ է՝ ձախողումը ներկայացնելու որպես վերածնունդ Պաշտպանելու և ամրապնդելու ենք Հայաստանի Հանրապետության Անկախությունը․ Սամվել Կարապետյան Արմավիրի մարզում քաղաքացու անասնագոմից գողացել են 81 գառ Փաշինյանի հեռացումը ազգային անվտանգության հարց է դարձել. Իշխան Սաղաթելյան Եթե ամերիկացիների խնդիրը Ադրբեջանում փող աշխատելն է, ամեն ինչ անելու են, որ Նիկոլի ռեժիմը պահպանվի Պուտինը, ինչպես Թրամփը, բաց է ուկրաինական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար․ Պեսկով «Չորրորդ Հանրապետություն» գաղափարի ներքո Փաշինյանն ու իր թիմը զբաղված են Հայաստանի թուլացման գործով Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ 61-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բախվել է էլեկտրասյանը․ կա վիրավոր Թեհրանի Ազատության աշտարակը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Մայր Աթոռում կատարվեց Հանրապետական մաղթանք Կանադայի կառավարությունը ճանաչել է Պաղեստինի պետությունը Իտալիայի Բարիի քաղաքապետարանում բարձրացվել է Հայաստանի դրոշը Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել Կեցցե ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը. Ֆրանսիայի դեսպանի ուղերձը Հաղթանակի դեպքում՝ մեքենաներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am