«Ալաշկերտ»-ն Արթուր Վանեցյանի շուրջ հայտարարություն է տարածել

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ նախագահի հավանական թեկնածու Արթուր Վանեցյանի շուրջ հայտարարություն է տարածել․ «Սույն թվականի սեպտեմբերին կայանալու է ՀՖՖ ժողովը, որում տեղի կունենան Հայաստանի ֆուտբոլային գլխավոր գերատեսչության նախագահի ընտրությունները: Հայտնի է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստ է իր թեկնածությունն առաջադրել այդ ընտրություններում: «Ալաշկերտ» ՖԱ-ի ղեկավարությունն իր աջակցությունն է հայտնում ԱԱԾ տնօրեն պարոն Ա. Վանեցյանին ՀՖՖ նախագահի ընտրություններում: Հայկական ֆուտբոլի համար այս բարդ և պատասխանատու պահին Արթուր Վանեցյանի՝ իր թեկնածությունն առաջադրելու որոշումը դրվատանքի է արժանի: Եվ նրա ընտրվելու դեպքում «Ալաշկերտ» ՖԱ-ի ղեկավարությունը զորավիգ կլինի նորընտիր նախագահին հայկական ֆուտբոլի առաջընթացին միտված նրա բոլոր նախաձեռնություններում»,- նշված է հայտարարության մեջ։