Մի քանի անգամ պարտվել ենք և կրել անդառնալի կորուստներ, սակայն կանգ չենք առել

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Նյու Յորքում Բարձրաստիճան քաղաքական ֆորումի ընթացքում ներկայացրել է Կամավոր ազգային զեկույցը: Արարատ Միրզոյանն իր ելույթում, մասնավորապես նշել է.առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Նյու Յորքում Բարձրաստիճան քաղաքական ֆորումի ընթացքում ներկայացրել է Կամավոր ազգային զեկույցը: Արարատ Միրզոյանն իր ելույթում, մասնավորապես նշել է. «Ուրախ եմ 2018 թվականի բարձրաստիճան քաղաքական ֆորումի շրջանակում ներկայացնել Հայաստանի Հանրապետության առաջին կամավոր ազգային զեկույցը։ Այս հավաքը գերազանց հնարավորություն է՝ վերահաստատելու Հայաստանի հավատարմությունը 2030-ի օրակարգին եւ Կայուն զարգացման նպատակներին։ Բարձրաստիճան քաղաքական ֆորումը պատշաճ հարթակ է մեր համաշխարհային օրակարգի հարցերին անդրադառնալու, ինչպես նաեւ՝ մեր ժողովուրդների եւ մեր երկրների ավելի լավ ապագայի երաշխավորման ուղղությամբ մեր հավաքական քաղաքական կամքը եւ հանձնառությունն ի ցույց դնելու համար։ Այս տարվա գարունը, ինչպես շատերդ եք թերեւս տեղյակ, վճռորոշ եւ կտրուկ փոփոխությունների ժամանակաշրջան էր մեր Հանրապետության համար։ Մեր նոր կառավարությունն իշխանության եկավ ժողովրդավարական եւ խաղաղ հեղափոխության միջոցով, որը գերազանցեց շատերի երեւակայության սահմանները թե՜ Հայաստանում, թե՜ արտերկրում։ Ակնհայտ զուգահեռներ եմ տեսնում մեր հեղափոխության եւ այսօր այս դահլիճում ծավալվող մեր աշխատանքների միջեւ։ Թույլ տվե՜ք մանրամասնել։ Իմ երկրում տարիներ շարունակ երազում էինք ժողովրդավար Հայաստանի մասին, որտեղ երաշխավորված կլինի իրավունքի գերակայությունը, կհարգվեն մարդու իրավունքները՝ ներառյալ ազատ եւ արդար ընտրությունների միջոցով կառավարություն ձեւավորելու իրավունքը, պետական կառավարման համակարգում ապահովված կլինի թափանցիկության եւ հաշվետվողականության բարձր մակարդակը, արդյունավետ եւ բարեխիղճ պետական կառավարումը, լուրջ առաջընթաց կարձանագրվի կոռուպցիայի դեմ պայքարում, տնտեսությունը կլինի ազատ եւ իրապես մրցունակ, սոցիալական ինստիտուտները՝ ուժեղ, եւ ընդհանուր առմամբ՝ երկրի բնակիչները կլինեն ազատ, հպարտ, բարեկեցիկ եւ երջանիկ։ Այս երազանքն իրականություն դարձնելու համար մենք փորձել ենք եւ փորձել, չենք խնայել ջանք եւ եռանդ, մի քանի անգամ պարտվել ենք եւ կրել անդառնալի կորուստներ, սակայն երբեւէ չենք համակերպվել, կանգ չենք առել եւ չենք հանձնվել։ Մեր սրտերում եւ մեր մտքերում պահել եւ փայփայել ենք ավելի լավ Հայաստանի մեր երազանքը, երբեք չենք դադարել երազել եւ կրկին ու կրկին փորձել։ Ի վերջո, հաջողության ենք հասել։ Մարտի վերջին օրերին սկսեցինք մեր նոր քայլերը՝ ունենալով ընդամենը մի քանի հետեւորդներ. քայլելով մեկ-երկու շաբաթների ընթացքում անցանք մեր փոքր, բայց միեւնույն ժամանակ մեծ երկրի տարածքով՝ ձյան, անձրեւի եւ կիզիչ արեւի ներքո, ապա՝ մուտք գործեցինք Հայաստանի մայրաքաղաք՝ Երեւան, մոտ հարյուր հոգով, որից երկու-երեք շաբաթ անց, մեր ամբողջովին խաղաղ շարժման վերջին օրերին, ակտիվ մասնակիցների թիվը գերազանցեց մեկ միլիոնը՝ մեր երկրի բոլոր քաղաքների եւ գյուղերի փողոցներում եւ հրապարակներում։ Վայելում էինք մեր հասարակության բացարձակ օժանդակությունը, եւ ուրեմն՝ հաղթանակն անկասելի էր։ Եվ այսօր, որպես ժողովրդավար պետության լեգիտիմ կառավարություն, հստակ պատկերացում եւ կամք ունենք մեր մանդատն իրականություն դարձնելու, այսպես կոչված քաղաքացիական պայմանագիրը՝ պետության եւ քաղաքացիների միջեւ կնքվող հասարակական պայմանագիրը վերագնահատելու, պետականաշինության գործընթացը վերսկսելու, ընդգրկուն հիմնարար բարեփոխումներ մեկնարկելու համար, որոնք ուղղված կլինեն կոռուպցիան արմատախիլ անելուն, թափանցիկ, հաշվետու եւ արդյունավետ պետական կառավարում ձեւավորելուն, մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը երաշխավորելուն եւ ազատ եւ մրցունակ բիզնես-միջավայրի եւ ներդրումների համար բարենպաստ մթնոլորտի հիման վրա տնտեսական աճն ավելացնելուն։ Ցանկանում եմ հստակորեն ամրագրել. Հայաստանի նոր առաջնորդների համար սա զուտ քաղաքական հայտարարություն չէ։ Սրանք հեղափոխության եւ անձամբ մեր հիմնարար արժեքներն են՝ արժեքներ, որոնք պետք է կյանքի կոչվեն։ Այժմ անցնեմ զուգահեռներին։ Ինչպես նշեցի, մենք հավատ էինք տածում մեր առաքելության նկատմամբ, մենք կանգ չառանք կես-ճանապարհին, անսասան եղանք եւ հաղթեցինք։ Իսկ այժմ մենք կատարելու ենք կոնկրետ գործողություններ։ Հավատացած եմ, որ բոլորս պետք է այդպես վարվենք, որպեսզի հաղթահարենք մարդկության առաջ այսօր ծառացած մարտահրավերները եւ հասնենք Կայուն զարգացման նպատակներին։ Մարդկությանը հենց դա է անհրաժեշտ աղքատությունը, սովը եւ թերսնուցման բոլոր ձեւերը վերացնելու համար, բոլորի համար անվտանգ եւ մատչելի խմելու ջուր ապահովելու, հիվանդությունների դեմ պայքարելու եւ առողջությունը եւ բարօրությունը երաշխավորելու, ներառական եւ որակյալ կրթություն կազմակերպելու, մաքուր էներգիայի աղբյուրների՝ արեւի, քամու եւ ջերմային էներգիայի մեջ ներդրումներ անելու, կլիմայի փոփոխություններով պայմանավորված աղետների ռիսկերը նվազագույնի հասցնելու, կանանց համար հավասար իրավունքներ երաշխավորելու, եկամտային անհավասարությունը զգալիորեն նվազեցնելու, բռնության բոլոր ձեւերը բացառելու եւ այլ նպատակներ իրագործելու համար։ Հավատ տածելով մեր առաքելության նկատմամբ, ունենալով հստակ տեսլական, ուժեղ կամք եւ իհարկե գլոբալ համագործակցություն եւ տարածաշրջանային գործընկերություն, մենք կհաղթենք այս ճակատամարտը։ Ոչ բռնի ժողովրդավար հեղափոխությունը Հայաստանում նոր հնարավորություններ է բացահայտել եւ հույսի նոր զգացում ներշնչել, որը կօգնի արագացնել մեր կողմից ԿԶՆ-ների իրագործումը։ ՄԱԿ-ի եւ ԿԶՆ շրջանակի համաձայն, արագացուցիչ է համարվում այն միջամտությունը, որը վերացնում է ԿԶՆ-ների իրագործման ճանապարհին առկա խոչընդոտները եւ համակարգային արգելքները։ Այս իմաստով, հեղափոխությունը մեզ համար ԿԶՆ լավագույն արագացուցիչն է. այն վերացրել է կայուն զարգացման ճանապարհին առկա լրջագույն խոչընդոտը՝ քաղաքական կամքի բացակայությունը։

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Հայաստանի համար գոյաբանական խնդիրներ կարող են առաջանալ․ Ռոբերտ Քոչարյանը՝ Իրանի շուրջ զարգացումների մասին «Մենք փողոցային պայքարներ նախաձեռնելով մաշեցրել ենք այս իշխանությանը»․ Քոչարյան Հայաստանը՝ որպես հարևան երկիր, քայլեր պետք է անի՝ պատերազմը կանգնեցնելու համար. Քոչարյան «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ Այն թիթիզությունը, որ ցուցաբերեց այս իշխանությունը, ինձ համար շատ ծանր պատկեր էր․ Ռոբերտ Քոչարյան Եթե ՀՀ իշխանությունը ականջալուր լիներ և ճիշտ գնահատեր իրավիճակը, մենք Արցախը չէինք կորցնի․ Քոչարյան Թրամփի հաջորդ թիրախը Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել Թեհրանում ԻՀՊԿ ՌՕՈւ կառավարման կենտրոնին Ըստ Թրամփի՝ Իրանը պարտվել է Բարձրացված թոշակով ինչ կարող է անել թոշակառուն Փաշինյանի գալուց առաջ Գյումրիի փողոցներում ուժեղացված հսկողություն է Այս անգամ ում է պարգևատրում Ալեն Սիմոնյանը Ճամբարակում մայրը 3 ամսական երեխային հայտնաբերել է մահացած․ նրան գաղտագողի հուղարկավորել են Իրանն այլևս կարմիր գծեր չունի. դեսպան Իրանի այաթոլլաները կոչ են արել արագացնել հանրապետության գերագույն առաջնորդի ընտրությունները Լիբանանին Իսրայելի հասցրած վերջին հարվածների պատճառով զոհվածերի թիվն աճել է Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում «Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում. ԷՍ ԹԱՄԱՇԱՆ ԱՌՆՎԱԶՆ ՈՂՈՐՄԵԼԻ Ա, ԵԹԵ ՈՉ ՆՈՂԿԱԼԻ... Ի՞նչ օգուտ է տվել ՀՀ-ին ու «հպարտ քաղաքացուն» հայկական արբանյակը․ ռազմական փորձագետ Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը հասնում է մինչև 110 սմ-ի․ Սուրենանյանը վատ լուր է հայտնում «Քարֆուր»-ից գողություն կատարող 3 աղջիկներ բռնվել են Թրամփը շատ ուժեղ հարված է խոստանում Իրանի նախագահը ներողություն է խնդրել հարևան երկրներից հրթիռային հարվածների համար Երևանում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Ամեն ինչ արել են, որ Արտաշատի դեպքը չկրկնվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am