61-ամյա տղամարդը Նոր Հաճնի կարմջից իրեն ցած է նետել

Այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջից մի տղամարդ իրեն ցած է նետել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Աշոտ Ներսիսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Վահագն Առաքելյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արա Պողոսյանի և ավագ քննիչ Ռազմիկ Արսենյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ՝ 61-ամյա Հակոբ Շ.-ն է։ Փաստի առթիվ ավագ քննիչ Ռ. Արսենյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայր են ժամանել նաև Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Հայաստանի համար գոյաբանական խնդիրներ կարող են առաջանալ․ Ռոբերտ Քոչարյանը՝ Իրանի շուրջ զարգացումների մասին «Մենք փողոցային պայքարներ նախաձեռնելով մաշեցրել ենք այս իշխանությանը»․ Քոչարյան Հայաստանը՝ որպես հարևան երկիր, քայլեր պետք է անի՝ պատերազմը կանգնեցնելու համար. Քոչարյան «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ Այն թիթիզությունը, որ ցուցաբերեց այս իշխանությունը, ինձ համար շատ ծանր պատկեր էր․ Ռոբերտ Քոչարյան Եթե ՀՀ իշխանությունը ականջալուր լիներ և ճիշտ գնահատեր իրավիճակը, մենք Արցախը չէինք կորցնի․ Քոչարյան Թրամփի հաջորդ թիրախը Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել Թեհրանում ԻՀՊԿ ՌՕՈւ կառավարման կենտրոնին Ըստ Թրամփի՝ Իրանը պարտվել է Բարձրացված թոշակով ինչ կարող է անել թոշակառուն Փաշինյանի գալուց առաջ Գյումրիի փողոցներում ուժեղացված հսկողություն է Այս անգամ ում է պարգևատրում Ալեն Սիմոնյանը Ճամբարակում մայրը 3 ամսական երեխային հայտնաբերել է մահացած․ նրան գաղտագողի հուղարկավորել են Իրանն այլևս կարմիր գծեր չունի. դեսպան Իրանի այաթոլլաները կոչ են արել արագացնել հանրապետության գերագույն առաջնորդի ընտրությունները Լիբանանին Իսրայելի հասցրած վերջին հարվածների պատճառով զոհվածերի թիվն աճել է Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում «Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում. ԷՍ ԹԱՄԱՇԱՆ ԱՌՆՎԱԶՆ ՈՂՈՐՄԵԼԻ Ա, ԵԹԵ ՈՉ ՆՈՂԿԱԼԻ... Ի՞նչ օգուտ է տվել ՀՀ-ին ու «հպարտ քաղաքացուն» հայկական արբանյակը․ ռազմական փորձագետ Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը հասնում է մինչև 110 սմ-ի․ Սուրենանյանը վատ լուր է հայտնում «Քարֆուր»-ից գողություն կատարող 3 աղջիկներ բռնվել են Թրամփը շատ ուժեղ հարված է խոստանում Իրանի նախագահը ներողություն է խնդրել հարևան երկրներից հրթիռային հարվածների համար Երևանում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Ամեն ինչ արել են, որ Արտաշատի դեպքը չկրկնվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am