Մոգերինին ողջունել է Ալիևի քայլը
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին երեկ ողջունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից համաներում հայտարարելը, որն առնչվել է 148 մարդու: «Այսօր Ադրբեջանի նախագահը համաներել է 148 մարդու՝ ներառյալ քաղաքական կուսակցությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներն ու լրագրողները, որպեսզի նրանք նշեն Նովրուզ տոնը»,- ասել է Մոգերինին։
