Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Էրոլ Քաթըրջըօղլուն ևս Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեջլիս պատգամավոր է դարձել:Հիշեցնենք,որ այս նույն կուսակցության պատգամավոր է նաև Դիարբեքիրում առաջադրված հայազգի Գարո Փայլանը:
Էրոլ Քաթըրջըօղլուն այն 4 թուրք մտավորականներից մեկն է,ովքեր 2017 թվականի սեպտեմբերի 22-ին Հայաստանի տարածքով Արցախ էին այցելել:
Հիշեցնենք նաև,որ սեպտեմբերի 22-ին Հայաստանի տարածքով Արցախ այցելած թուրք մտավորականները մեղադրվում էին «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի կերպով հատելու» հոդվածով: Նրանց նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում:
Հայաստանի տարածքով Արցախ այցելած գրող Սայիթ Չեթինօղլուի, քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասի, լրագրողներ Ալի Բայրամօղլուի եւ Էրոլ Քաթըրջըօղլուի քայլը «դավաճանություն է ոչ միայն եղբայրական Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի հանդեպ», հայտարարել էր Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Այդըն Հուսեյնովը:
Հուսեյնովը հույս էր հայտնել, որ Թուրքիան կարճ ժամանակահատվածում թուրք մտավորականներին կարտահանձնի Բաքվին. «Նրանց այս քայլն անհասկանալի է: Թուրքիան եւ Ադրբեջանը եղբայրական պետություններ են: Վստահ եմ՝ շուտով նրանց կարտահանձնեն Ադրբեջանին»:
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը