«Փաստ» օրաթերթը գրում է.«Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Նախորդ տարի բանկային հաշիվներին առկա գումարը կազմել է 7 միլիոն դրամ, 15 հազար ամերիկյան դոլար ու 5 հազար եվրո, իսկ եկամուտները՝ 2 միլիոն 672 հազար դրամ և ստացվել աշխատավարձից: ՀՀԿ–ական Խեչումյանը քաղաքապետ է ընտրվել նախորդ տարվա աշնանը՝ նոյեմբերին: Մինչ այդ նա զբաղեցնում էր Լոռու մարզպետարանի կանանց և երեխաների իրավունքների բաժնի պետի պաշտոնը: Մեկ այլ հայտարարագրի համաձայն՝ նրա սեփականությունն է համարվում բնակարանն ու «MERCEDES–BENZ C 180» մակնիշի ավտոմեքենան: Կինը՝ Արմենուհի Գալստյանը, նույնպես ներկայացրել է իր 2017 թ. տարեկան հայտարարագիրը, ըստ որի՝ դրամական միջոցները կազմել են 3 միլիոն 500 հազար դրամ, 20 հազար եվրո ու 10 հազար ԱՄՆ դոլար, իսկ եկամուտները՝ 2 միլիոն 458 հազար դրամ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը