Հանրապետությունում ակտիվացել են աղիքային հիվանդության բռնկումները

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին հանրապետությունում ակտիվացել են աղիքային հիվանդության բռնկումները:  Հիվանդությունների աճի մասին զգուշացնում է նաև Առողջապահության նախարարությունը՝ հորդորելով հատկապես մանկահասակ երեխաների ծնողներին ավելի զգոն լինել՝ խուսափելու համար երեխաների վարակման վտանգից: Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Զարդարյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ, ըստ էության, իրենց հիվանդանոցում հիվանդների թվի աճ չկա, սովորական աշխատանքային ծանրաբեռնվածություն է: «Իհարկե, փետրվար ամսվա համեմատությամբ աճել է, բայց մայիս–հունիս ամիսների համեմատությամբ փոփոխություն չկա»,– նշեց Զարդարյանը: «Արաբկիր» բժշկական համալիրից էլ հրաժարվեցին հարցի շուրջ որևէ մեկնաբանություն տալ՝ նշելով, թե նման տեղեկատվություն առհասարակ չեն տրամադրում: ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ամառային տաք ժամանակահատվածը նպաստավոր  է աղիքային հիվանդությունների համար, ինչին ականատես ենք լինում սկսած հունիսի երկրորդ կեսից: «Այն ակտիվությունը, որն արձանագրվում է՝ պայմանավորված վարակիչ հիվանդություններով, օրինաչափ է: Յուրաքանչյուր տարի այս սեզոնին դիտվում է աղիքային վարակների ակտիվություն, սակայն այս տարվա առանձնահատկությունն այն է, որ հունիսին դիզենտերիա հիվանդության հետ գործ ունեցանք, որի հարուցիչը շիգելա զոնն է: Սա փաստում էր սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակների մասին:  Վերջին 20 օրերի ընթացքում իրականացված հետազոտությունները վկայում են, որ էնտերովիրուսների ակտիվություն  է նկատվում, ինչի մասին առողջապահության նախարարությունը բարձրաձայնել էր և զգոնության կոչ արել ազգաբնակչությանը, մանավանդ՝ ծնողներին»,– նշեց նա: Աղիքային վիրուսները բավական լավ հարմարվողականություն ունեն շոգ եղանակին, նրանք երկար ժամանակ պահպանվում են շրջակա միջավայրում: Առողջապահության նախարարությունը հորդորում է ծնողներին՝ երեխաների լողը կազմակերպել այնպիսի վայրերում, որտեղ այն թույլատրված է, իսկ դեկորատիվ լողավազաններում՝ բացառել: Ստացվում է, որ վարակվելու պատճառը բնավ ջուրը չէ, այլ սեփական հիգիենային, սննդին չհետևելու արդյունքը: Աղիքային հիվանդությամբ վարակվելու ռիսկերը մեծանում են կեղտոտ ձեռքերով սննդից օգտվելիս, աչքերին, քթին կամ դեմքին ձեռք տալիս, հում, չստուգված ջուր խմելու դեպքում կամ այդ ջրից պատրաստված սառույցն օգտագործելիս, փողոցային առևտրի կետերից գնված սննդամթերք և խմիչք օգտագործելիս, ջերմամշակման չենթարկված սնունդ օգտագործելիս, երեխաների հետ բազմամարդ վայրեր այցելելիս, լողավազաններում լողանալու դեպքում՝ լողափի չմշակված հատվածներում լողանալիս և այլն: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am