Մտահոգիչ է բնակարանային գողությունների թիվը (տեսանյութ)

Հուլիսի 18-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցավ վարչության ծառայությունների և տարածքային մարմինների 2018 թվականի 6 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփում, որին ներկա էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Հաշվետու զեկույց ներկայացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը: 2018 թվականի առաջին կիսամյակում մայրաքաղաքում գրանցվել է հանցագործության 4632 դեպք, բացահայտվել են 3466-ը: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը իր խոսքում անդրադարձավ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատանքին: Նա նշեց, որ կան էական բացթողումներ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Խոսք գնաց նաև առանձին հանցատեսակների մասին: Ընդգծվեց, մասնավորապես, նախորդ տարիներին կատարված, անձի կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների, խուլիգանության և մի շարք այլ հանցատեսակների բացահայտման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը: Նշվեց, որ մտահոգիչ է բնակարանային գողությունների թիվը: Վալերիյ Օսիպյանը ընդգծելով կոռուպցիայի բացառման և օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքները, ստորաբաժանումների ղեկավարությանը ցուցումներ տվեց միջոցառումներ ձեռնարկել անձնակազմի կարգապահությունը բարձրացնելու ուղղությամբ, կազմակերպել և պատշաճ անցկացնել ծառայողական պարապմունքները: Ոստիկանության պետը նշեց, որ հաջորդ ամփոփմանը, կախված հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունից և մայրաքաղաքում հասարակական կարգի պահպանման որակից, հետևություններ կարվեն ու կկայացվեն համապատասխան որոշումներ: Եվս մեկ անգամ կարևորվեց այս տարի Երևանում նախատեսված արարողակարգային զանգվածային միջոցառումների կազմակերպումն ու անվտանգ անցկացումը, ինչի ընթացքում մեծ անելիք ունի ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը: Ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը հավաստիացրեց, որ հաջորդ ամփոփմանը վարչությունը կունենա հանցագործությունների բացահայտման առավել լավ վիճակագրություն: մփոփման ավարտին հանցագործություն բացահայտելու և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետ Վահրամ Խաչատրյանն ու նույն բաժանմունքի օպերլիազոր Հայկազ Պողոսյանը պարգևատրվեցին:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Հայաստանի համար գոյաբանական խնդիրներ կարող են առաջանալ․ Ռոբերտ Քոչարյանը՝ Իրանի շուրջ զարգացումների մասին «Մենք փողոցային պայքարներ նախաձեռնելով մաշեցրել ենք այս իշխանությանը»․ Քոչարյան Հայաստանը՝ որպես հարևան երկիր, քայլեր պետք է անի՝ պատերազմը կանգնեցնելու համար. Քոչարյան «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ Այն թիթիզությունը, որ ցուցաբերեց այս իշխանությունը, ինձ համար շատ ծանր պատկեր էր․ Ռոբերտ Քոչարյան Եթե ՀՀ իշխանությունը ականջալուր լիներ և ճիշտ գնահատեր իրավիճակը, մենք Արցախը չէինք կորցնի․ Քոչարյան Թրամփի հաջորդ թիրախը Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել Թեհրանում ԻՀՊԿ ՌՕՈւ կառավարման կենտրոնին Ըստ Թրամփի՝ Իրանը պարտվել է Բարձրացված թոշակով ինչ կարող է անել թոշակառուն Փաշինյանի գալուց առաջ Գյումրիի փողոցներում ուժեղացված հսկողություն է Այս անգամ ում է պարգևատրում Ալեն Սիմոնյանը Ճամբարակում մայրը 3 ամսական երեխային հայտնաբերել է մահացած․ նրան գաղտագողի հուղարկավորել են Իրանն այլևս կարմիր գծեր չունի. դեսպան Իրանի այաթոլլաները կոչ են արել արագացնել հանրապետության գերագույն առաջնորդի ընտրությունները Լիբանանին Իսրայելի հասցրած վերջին հարվածների պատճառով զոհվածերի թիվն աճել է Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում «Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում. ԷՍ ԹԱՄԱՇԱՆ ԱՌՆՎԱԶՆ ՈՂՈՐՄԵԼԻ Ա, ԵԹԵ ՈՉ ՆՈՂԿԱԼԻ... Ի՞նչ օգուտ է տվել ՀՀ-ին ու «հպարտ քաղաքացուն» հայկական արբանյակը․ ռազմական փորձագետ Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը հասնում է մինչև 110 սմ-ի․ Սուրենանյանը վատ լուր է հայտնում «Քարֆուր»-ից գողություն կատարող 3 աղջիկներ բռնվել են Թրամփը շատ ուժեղ հարված է խոստանում Իրանի նախագահը ներողություն է խնդրել հարևան երկրներից հրթիռային հարվածների համար Երևանում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Ամեն ինչ արել են, որ Արտաշատի դեպքը չկրկնվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am