Նուբարաշենի հոգեբուժարանում իրավիճակը չի հանդարտվում

Նուբարաշենի հոգեբուժարանում վերջին օրերին կարգերն են փոխվել. տնօրենի նոր պաշտոնակատար կա, հետ7աբար, նոր պահանջներ ու նոր աշխատանքային մեթոդններ: Միայն թե դրանք աշխատողների սրտով չեն: Կարծում են, նոր ղեկավար Նարեկ Վանեսյանը իրենց նկատմամբ անմարդկային մոտեցում է ցուցաբերում: Սանիտարների՝ հիվանդների տակդիրները փոխելու պահանջը դժգոհության առիթներից մեկն է: Նախկինում նման բան չեն արել. Վանեսյանն է նոր կարգերն իր հետ բերել: Նոր ղեկավարն էլ բացատրում է. իր տեսածից հետո չէր կարող նման պահանջ չներկայացնել: «Տակդիր փոխելը ի պաշտոնե հիվանդապահի՝ սանիտարի պարտականությունն է»-, ասում է Վանեսյանը: Պարզապես ստացվել է այնպես, որ այդ հաստիքում հիմնականում տղամարդիկ են աշխատում եվ ոչ թե կանայք. աշխատանքը ծանր է: Բայց դա չի նշանակում, որ հիվանդը պետք է տուժի: Աշխատակիցներն էլ վստահեցնում են. երբևէ որևէ մեկը նրանց նման պարտականությունների մասին չի ասել նույնիսկ աշխատանքի ընդունվելիս: Այս և այլ պարտականությունների մասին չգիտեն, որովհետև մինչ այսօր չեն էլ տեսել իրենց աշխատանքային պայմանագրի օրինակը: Բայց դա չի խանգարել նրանց աշխատել առանց դժգոհությունների: Հիմա են դժգոհում, երբ նոր տնօրենը տեղի-անտեղի գիշերային այցեր է կազմակերպում: Ասում են՝ վերահսկողությունն իրենց վիրավորում է: Իսկ լարվում են, որովհետև նոր տնօրենը պահանջել է գիշերը չքնել: Սա աշխատողներին վիրավորում է: 1 բուժքույր և 2 սանիտար է գիշերային հերթափոխն իրականացնում. աշխատում են 24 ժամ, բայց հերթափոխը փոխում են յուրաքանչյուր 5 օրը մեկ: Վանեսյանն ասում է, եթե գործը դրանից չի տուժի ու եթե աշխատակիցները կերաշխավորեն, որ հերթով կքնեն, ինքը դեմ չէ, պարզապես հիվանդանոց գալու առաջին օրերին այլ բանի ականատես է եղել: Նաև տնօրենի գիշերային շրջայցերը դուր չեն գալիս աշխատողներին: Դա ասում են, վնասում է և իրենց, և հիվանդներին: Քնած հիվանդապահին է նոր ղեկավարը հիվանդանոցից դուրս հանել, այն էլ գիշերվա ժամը 4-ին: Անմարդկային է, կարծում են հոգեբուժարանի աշխատողները: Իսկ բուժանձնակազմից Վանեսյանը պահանջել է աշխատանքի ներկայանալ բժշկական համազգեստով: Որոշումը բարձրաձայնել է, երբ աշխատակիցներին սպորտային հագուստով է տեսել: Նախարարության մարդասիրական օգնության կազմակերպությունից արդեն 260 բժշկական խալաթ են պատվիրել, ասում է Վանեսյանը: Կհատկացնեն անձնակազմին: Չի հերքում. գուցեև վերահսկողությունը շատ ավելի խիստ է իրականացրել, բայց դրանք միայն դրական միտուներ ունեն: Աշխատողները, սակայն, չեն նահանջում, պահանջում են, որ Վանեսյանը հրաժարվի պաշտոնից: Ասում են հոգեբուժարանի տնօրենը պետք է հոգեբույժ լինի, որպեսզի հասկանա ոլորտի բոլոր նրբությունները, իսկ Վանեսյանը այլ ոլորտից է:

դիտվել է 159 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am