«Թրամփը չի հասկանում, թե Հայաստանում ինչ է կատարվում: Կգամ Երեւան խորովածի». Յունկերը՝ «Փաշինյանին»

Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովն ու Ալեքսեյ Ստոլյարովը կրկին ներկայացել են որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան եւ հեռախոսազրույց ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ: Յունկերի հետ զրույցում պրանկերները գանգատվել են ԱՄՆ-ի կողմից ճնշումների մասին: Ի պատասխան Յունկերն ասել է. «Մենք ստիպված ենք բացատրել պարոն Թրամփին, թե ինչպիսին է աշխարհը: Նա չի հասկանում, թե ինչ է կատարվում: Եվ պետք է դեռ համոզվենք, որ նա կսկսի ավելի լավ հասկանալ Հայաստանում տեղի ունեցողը: Հաւողություն եմ մաղթում», ասել է Յունկերը: Պրանկերները Փաշինյանի անունից Յունկերին հրավիրել են Երեւան, որտեղ «լավ խորոված են անում», եւ ասել են, որ հրապարակում խորոված կանեն: Յունկերն ասել է, որ վատ չէ, կգա հաջորդ տարի, այս տարի հնարավորություն չկա: