ԱՄՆ դեսպանը` Հայաստանում նոր խոշոր ներդրումների մասին

«ԱՄՆ կառավարությունը դիտարկում է՝ թե ինչ միջոցներով կարող է աջակցել ՀՀ կառավարությանը :Դա կարող է ներառել ֆինանսավորման ծավալների ավելացում, որը աջակցության տեսքով հատկացվում է Հայաստանին Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ այլ պետական կառույցների կողմից», - լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: «Դեռևս վաղ է հայտարարել նոր խոշոր ներդրումների մասին:Կոռուպցիան և բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմանների ապահովումը ներդրումների ճանապարհին խոչընդոտ էր: Հայաստանի կառավարության կողմից կոռուպցիայի դեմ ուղղված աշխատանքը, հավասար պայմանների ապահովումը շատ ողջունելի են Միացյալ Նահանգների ներդրողների համայնքի կողմից», - ասել է Ռ.Միլսը: «ԱՄՆ գործարար համայնքի կողմից մենք շատ հարցումներ ենք ստանում այստեղ առկա հնարավորությունների մասին: Ներդրողները ցանկանում են տեսնել՝ արդյոք կառավարությունը հետամու՞տ է լինելու կոռուպցիայի դեմ պայքարի քայլերում, հետաքննությունները, որոնք սկսվել են, ինչպե՞ս է դրանց ընթացքը ապահովվելու, դրանց համապատասխանությունը օրենքի պահանջներին», - նշել է ԱՄՆ դեսպանը: