«Իսկանդեր»-ների նկատմամբ «Կինժալ»-ի առավելությունների մասին.տեսանյութ

«Իսկանդեր» օպերատիվ-ռազմավարական հրթիռային համակարգերի նկատմամբ «Կինժալ» գերձայնային հրթիռի առավելությունն այն է, որ այն կարող է խոցել 3 անգամ ավելի հեռու գտնվող թիրախները: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերական համալիրի աղբյուրին:
Աղբյուրի խոսքով՝ «Կինժալ»-ի խոցման հեռավորությունը, որը նախատեսված է ՄիԳ-31Կ կործանիչի վրա տեղադրման համար, կազմում է 1,5 հազար կմ, այն դեպքում, երբ «Իսկանդեր-Մ»-ի խոցման հեռավորությունը մինչև 500 կմ է:
|
