«Պաշտոնապես հայտարարում եմ, թե՛ շինարարները, թե՛ ինժեներները, թե՛ տեխհսկողները պատասխան են տալու ». նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման վերաբերյալ հրավիրված ասուլիսի ժամանակ  Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանն անդրադարձել է  հասարակությանը հուզող՝ ճանապարհների որակի հարցին. «Երևան-Արտաշատ, Երևան-Աշտարակ առաջին տրանշում հայտնաբերվել են թերություններ, որոնք վերացվել են ու վերացվում են: Պաշտոնապես հայտարարում եմ, որ և՛ շինարարները, և՛ ինժեներները, և՛ տեխհսկողները, բոլորը հավասարապես պատասխան են տալու որակի համար:Պատրաստակամ ենք մեր ամբողջ ներուժը ներդնել և հասարակական վերահսկողությունը ուժեղացնել ծրագրի նկատմամբ։ Բացում ենք նոր էջ, որտեղ ամեն ինչ կլինի թափանցիկ»: Վերջին տարիներին անընդհատ քննարկվում է, որ ծրագրի իրականացման գործընթացում ահռելի գումարներ են մսխվել: Չեմ ուզում անդրադառնալ՝ մինչ այսօր կատարված աշխատանքներում եղե՞լ են հափշտակություններ, թե՞ ոչ, դրանով զբաղվում են իրավապահները: Կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ ամենաբարձր օժանդակությունը կցուցաբերեմ իրավախախտումները բացահայտելու հարցում, կանեմ ամեն ինչ, որ խախտումները բացառվեն ընդհանրապես,ասաց նախարարը: Նախարարի խոսքով` որոշ հատվածներում խախտումներ են հայտնաբերվել, որոնք պետք է շտկեն շինարարներն իրենց միջոցներով, քանի որ ճանապարհը  երաշխիքային ժամկետում է։ Աշոտ Հակոբյանն ընդգծեց` նախապես հայտարարվել էր, որ ծրագիրը կարժենա 1 միլիարդ դոլար, սակայն այժմ պարզ է, որ այդ թիվն աճելու է: Նախարարը նշեց, որ ճանապարհի շինարարության ձգձգման հիմքում առկա են խնդիրներ, որոնք բարդացնում են աշխատանքների հնարավորինս արագ իրականացումը դրանք են խնդիրներ՝ չձևակերպված տարածքների հետ, կադաստրային անճշտությունների հետ, չձևակերպված ժառանգությունների հետ, և արասահմանում գտնվող քաղաքացիներից լիազորգրեր ստանալու հետ Նախարարը օգտվելով առիթից ծրագրի իրականացման հետ կապված հայցեց բնակչության` հատկապես վարորդների ներողամտությունը, կոչ անելով վարորդներին զգոն լինել վթարներից խուսափելու համար:

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին. «Հրապարակ» ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին. «Հրապարակ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. «Փաստ» Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ» Ինչ է հայտարարագրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ» Կառավարությունը ծրագիրը տապալել է. «Ժողովուրդ» Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ» Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am