Տարկետում տրամադրող հանձնաժողովի գործունեության մեջ խախտումներ են հայտնաբերվել

Հրապարակը գրոմ է. ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ստեղծված տարկետում տրամադրող հանձաժողովը շուրջ 20 ուսանողի տրակետում չտրամադրելու որոշում էր կայացրել, ինչը և դժգոհություն էր առաջացրել տարկետում չստացած ուսանողների շրջանում։ Վերջիններս դիմել էին պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին։ Մեր տեղեկություններով՝ պետական վերահսկողական ծառայությունը հանձնաժողովի աշխատանքում 4 խախտում է հայտնաբերել։ Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանից փորձեցինք ճշտել, թե ի՞նչ խախտումների մասին է խոսքը, սակայն նա ասաց, որ իրավասություն չունի հարցին պատասխանելու, և հետո՝ գործն ընթացքի մեջ է։ Հարցրինք, թե տրամաբանորեն չի կարելի՞ ենթադրել, որ այնուամենայնիվ խախտումներ կան, քանի որ կա գործ, որը և ընթացքի մեջ է, Սարգսյանը պատասխանեց՝ «Ես չեմ ցանկանում, որ իմ ասածներից ենթադրություններ անեք, մեք ձեզ հաղորդագրություն կտանք, մամուլի ասուլիս կհրավիրենք կամ այլ կերպ ձեզ կտեղեկացնենք»։ Հիշեցնենք, որ տարկետում չստացած ուսանողներից մեկի հայրը մեզ հետ զրույցում ասել էր, որ, իրենց դիտարկմամբ, հանձնաժողովի աշխատանքի ընթացքում տարբեր խախտումներ են եղել, որոշել են ժամանակին դիմել վարչապետին, որպեսզի, իրենց բնորոշմամբ այդ սխալները ուղղվեն․ «Տարկետման ժողովի արդյունքների հետ համաձայն չենք, նախարաություն ենք դիմել, բավարարաված չենք պատասխանով ու հիմա դիմել ենք վարչապետին։ Տարբեր տեսակի անհամապատասխանություններ ու խախտումներ են եղել հանձնաժողովի կողմից որոշումները ընդունելու սկզբից մինչև վերջ, որի հետևանքով որոշ դիմորդներ տուժել են, ուզում ենք ժամանակին միջամտել, որ այդ սխալը ուղղեն»։

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին. «Հրապարակ» ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին. «Հրապարակ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. «Փաստ» Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ» Ինչ է հայտարարագրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ» Կառավարությունը ծրագիրը տապալել է. «Ժողովուրդ» Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ» Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am