«Արթուր Մովսիսյանը հացադուլ է հայտարարել». Արայիկ Պապիկյան

Փաստաբան Արայիկ Պապիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է. Հայտարարություն Ես՝ քաղբանտարկյալ Արթուր Մովսիսյանս, հայտարարում եմ անժամկետ հացադուլ, որով ուզում եմ վարչապետի, նոր կառավարության, ԲԴԽ-ի և հանրության ուշադրությունը հրավիրել երկրի իշխանության ճյուղերից մեկի՝ դատական համակարգի և մասնավորապես վճռաբեկ դատարանի քրեական պալատի քմահաճ վերաբերմունքին իրենց աշխատանքին և իրենց մոտ մուտք եղած գործերին։ Ես կալանավորվել եմ 2016թ. նոյեմբերին Մոսկվա քաղաքում, արտահանձնվել եմ 2017թ. մայիսին Հայաստանին և առանց ապացույցների դատապարտվել եմ 3 տարի ժամկետով 235 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով «Ժ. Սեֆիլյանի և մյուսների» հայտնի շինծու և պատվիրված գործով, իբր թե անդամակցել եմ Ժ. Սեֆիլյանի կողմից այսպես կոչված կազմակերպված կայուն և զինված հանցախմբին։ Նախաքննության ընթացքում իմ մասով գործը առանձնացվեց ընդհանուր գործից և առանձին ուղղարկվեց Կոտայքի մարզի դատարան, մտածելով, որ կկարողանան հոգեբանորեն ճնշել և սուտ ցուցմունքներ կորզել Ժ. Սեֆիլյանի դեմ, բայց ոչ նախաքննական փուլում և ոչ էլ դատարանում դա նրանց չհաջողվեց, և ես դատապարտվեցի 3 տարվա ազատազրկման, հետագայում վերաքննիչ դատարանը ևս առաջին ատյանի դատարանի վճիռը թողեց անփոփոխ, որից հետո դիմել ենք վճռաբեկ դատարան։ Թավշյա հեղափոխությունից հետո վերաքննիչ դատարանը զուգահեռ ընթացող նույն գործով, որով անցնում էին Ժ. Սեֆիլյանը և մյուսները՝ ընդունեց նոր վճիռ, վերաորակավորեց գործը և գործով անցնող բոլոր մասնակիցները 2018թ. հունիսի 13-ին ազատ արձակվեցին վերաքննիչ դատարանի դահլիճից։ Այս պահին՝ ի ուրախություն ինձ և բոլորիս, այս գործով անցնող բոլորը ազատ են, բայց ես շարունակում եմ մնալ անազատության մեջ և դա միայն այն պատճառով, որ վճռաբեկ դատարանի քրեական պալատը ցուցաբերում է բացահայտ քմահաճ վերաբերմունք և չի անդրադառնում իմ պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդություններին, այդ թվում խափանման միջոցի փոփոխման միջնորդությանը։ Ես հասկանում եմ, որ նրանք օգտագործում են օրենքով տրված ժամկետները որը կարող է տևել 3,4,5,6 … ամիս, բայց ո՞րն է այդ ժամկետի ձգձգման պատճառը, մի՞թե ես այդքան վտանգավոր եմ, կամ էլ սպասում են, որ կառաջարկենք գրավ կամ պատգամավորների երաշխավորություն, իսկ եթե չունե՞մ ոչ գրավի գումար, ոչ էլ ծանոթ պատգամավոր, ուրեմն ի՞նչ, մարդ չե՞մ և կարող են պահել բանտում որքան ուզենա՞ն։ Երբ նորընտիր Վարչապետը հայտարարեց, որ որևէ ճնշում չի լինելու դատարանների վրա և զանգեր չեն հնչելու Բ.26-ից (որը իրոք շատ ողջունելի է) որոշ դատավորներ դա ընկալեցին սխալ ձևով և մտածեցին, որ կարող են գործել իրենց քմահաճույքներով, բայց դա հանգեցնում է անարդարադատության և սկիզբ է դնում նոր արդար դժգոհությունների և բողոքների։ Հացադուլը ինձ համար ինքնանպատակ չի, իմ հացադուլով ես ուզում եմ հրավիրել ուշադրություն առկա խնդրի վրա և ես վստահ եմ որ նման խնդիր շատերը ունեն, որը պետք է լուծում գտնի՝ դրական լուծում։ Ես հացադուլը չեմ դադարեցնի այնքան, քանի դեռ խնդիրը չի դարձել քննարկման առարկա և չի ստացել դրական լուծում։ Ազատություն բոլո՛ր քաղբանտարկյալներին, Կեցցե՛ Ազատ ու Արդար Հայաստանը, Կեցցե՛ն Ազատության ու հեղափոխության բոլոր նվիրյալները Կեցցեն «Սասնա Ծռերը» Արթուր Մովսիսյան «Վարդաշեն» ՔԿՀ 17.07.2018թ. ժ. 13։00

դիտվել է 192 անգամ
Լրահոս
Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին. «Հրապարակ» ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին. «Հրապարակ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. «Փաստ» Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ» Ինչ է հայտարարագրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ» Կառավարությունը ծրագիրը տապալել է. «Ժողովուրդ» Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ» Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am