Վաչոն ի՞նչ կապ ունի զինակոչիկներին ժամկետային զինծառայությունից ազատելու գործի հետ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ նախօրեին ԱԱԾ-ն հայտնել էր զինակոչիկներին ժամկետային զինծառայությունից ազատելու նպատակով ձևավորված կոռուպցիոն սխեմայի բացահայտման մասին: Արդյունքում, հիշեցնենք, ձերբակալվել էր Մարտունու զինկոմ Գարիկ Առաքելյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ամենից բացի, իրավապահ համակարգում սկսել են վերհանել նաև նման հին գործեր ևս: Ու դեռևս 2017թ. հարուցված, բայց հետո կասեցված մի քրեական գործով շոշափվում է Սերժ Սարգսյանի թիկնազորի հայտնի պետ, այս օրերին ապօրինի հարստացման մեղադրանքով կալանավորված Վաչագան Ղազարյանի անունը: Քաղաքացի Սարգիս Գաբրիելյանը հաղորդում է տվել հանցագործության մասին` հայտնելով, որ ծանոթներից Գեղամ Պետրոսյանն իր երկու որդիներին` Արթուր Պետրոսյանին և Պետրոս Պետրոսյանին, քառօրյա պատերազմից առաջ 5 հազար դոլարի դիմաց ազատել է ծառայությունից: Երբ հերթը հասել է բժիշկներից մեկի օգնությամբ համապատասխան փաստաթղթերը ստուգելուն, ըստ օդում կախված լուրերի, խառնվել է Ղազարյանը, ու գործը սառեցվել է»,- գրում է թերթը: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»-ի՝ այսօրվա համարում: