«Կյանքի խոսքի» միջազգային կառույցի հիմնադիրը հրաժարվել է իր ստեղծած կառույցից. Ի՛նչ է սպասվում հայաստանյան «Կյանքի խոսք»-ին

Բարի կիրակի, բարեկամներ, այսօր Անառակի կիրակին է. Անառակ որդու հայտնի առակի ուղերձով է բացվում այս շաբաթը Պահքի ճամփորդներիս համար: Ու թերևս տեղին է հիշել ներող հոր խոսքը, երբ տեսնում է դարձի եկած իր զավակին` «իմ այս որդին մեռած էր՝ կենդանացավ, կորած էր՝ գտնվեց»: Ահա հենց այսպես, վերջերս դարձի է եկել Կյանքի խոսք միջազգային կառույցի հիմնադիր Ուլֆ Էկմանը: Նա իր հայտարարությունը արել է անմիջապես իր կառույցի կիրակնօրյա հավաքին` նկատելով, որ դա կարող է թվալ արմատական, բայց խաղաղություն բերող: Նա դարձի է եկել՝ վերադառնալով Կաթոլիկ Եկեղեցու գիրկը: Մի քանի օր է ինչ հոգևոր և աշխարհիկ լրատվամիջոցները ողողված են ցնցող լրատվությամբ՝ Համաշխարհային “Կյանքի Խոսք” աղանդի հիմնադիր և գլխավոր հովիվ ՈՒլֆ Էկմանը հրաժարվել է իր իսկ հիմնադրած ուղղությունից` վերադառնալով Կաթոլիկ Եկեղեցու գիրկը: Սա մեծ ցնցումներ է առաջացրել նաև ՀՀ-ում , քանի որ այս կառույցը ու սրան հարող այլ աղանդներ ագրեսիվ քարոզչություն էին անում նաև այստեղ` օգտագործելով PR բոլոր զենքերը` մինչև իսկ շոուբիզնեսում ամրանալը: Ու տեղեկացնեմ, որ Հայաստանում նրանք նոր անդամագրված ցանկացած մեկին նվիրում էին հենց այս մարդու գիրքը` իբրև ուղեցույց: Հիմա ի՛նչ են նվիրելու, ինչպես են բացատրելու այս` իրենց համար անցանկալի իրավիճակը: էհ: Արթուր Սիմոնյանը իր հետևորդների գումարները փաստորեն իզուր մսխեց, իզուր կառուցեց նոր-գիգանտ շենքը- <<եկեղեցին>>. Շենքը կա, իրենց առաքելության ռահվիրան չկա: Էկմանը հրաժարվել է նաև Yoido Full Gospel եկեղեցու հոգաբարձությունից, որի հովիվ Դեյվիդ Յոնգի Չոն և իր որդին մեղադրվում են $12.000.000 յուրացման մեջ: Իր հրաժարականի նամակում Ուլֆ Էկմանը գրում է. “Ես հասկացա, թե որքան քիչ գիտեի Կաթոլիկ եկեղեցու՝ նրա հոգևոր կյանքի և վարդապետության մասին: Անգիտակցաբար, ես շատ նախապաշարումներ և չար կեցվածք ունեի նրանց հանդեպ և չափազանց արագ էի նրանց դատելու մեջ՝ առանց նույնիսկ իմանալու թե ինչին են իրենք հավատում: Հրաշալի է, որ վերջապես հասկացա և ապաշխարեցի անհոգ, անփույթ և մակերեսային տեսակետներից, հիմնված ոչ թե նրանց աղբյուրների վրա՝ այլ նրանց թշնամիների, և հայտնագործեցի եկեղեցու հարուստ ժառանգությունը, հզոր աստվածաբանական դրույթները և խորը սերը Հիսուս Քրիստոսի հանդեպ: Ես գիտակցեցի, որ իմ հիմնադրած շարժումը, որ շուրջ 30 տարի առաջնորդում եմ, հակառակ արձանագրած հաջողություններին, քրիստոնյա աշխարհում մաս է կազմում բողոքական հատվածական և բաժանված մասի: Մեր բողոքական նախապաշարումներին մարտահրավեր էր նետված և մենք հասկացանք, որ շատ դեպքերում մեր քննադատությունները նրանց նկատմամբ անհիմն են: Եկեղեցում մենք՝ ես և կինս, Հիսուսի հանդեպ մեծ սեր և հնչեղ աստվածաբանություն տեսանք՝ հիմնված Սուրբ Գրքի և դասական վարդապետության վրա: Զգացինք ծիսական-խորհդական կյանքի հարստությունը: Ըմբռնեցինք համակարգված քահանայական նվիրապետուտյուն ունենալու տրամաբանությունը, որը պահում է եկեղեցու հավատքը և փոխանցում սերնդե սերունդ”: Որքան էլ կյանքի խոսքի քարոզիչները փորձում են ասել թե սա անձնական որոշում էր, այդուհանդերձ, այդ որոշումը կայացվել է եկեղեցու դավանանքի ընդունման վրա, ըստ որի նաև անուղակիորեն ՈՒլֆ Էկմանը քննադատության է ենթարկում իր իսկ հիմնած շարժումը: ՈՒլֆ Էկմանի հայտարարությունը կարող եք դիտել այստեղhttp://livetsordplay.se/en/play.aspx?idClip=4211&cn=Sunday+Service Sunday Service, Ulf Ekman, 3/9/2014 9:45:00 AM livetsordplay.se

Դիլանյան Զարի Գրառումը

դիտվել է 1993 անգամ
Լրահոս
Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին. «Հրապարակ» ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին. «Հրապարակ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. «Փաստ» Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ» Ինչ է հայտարարագրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ» Կառավարությունը ծրագիրը տապալել է. «Ժողովուրդ» Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ» Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am