Ապազգային տարրի՝ Փաշոյանի վռնդումը կառավարությունից մեր հասարակության հաղթանակն է. Արմեն Այվազյան

«Հայրենիքի պաշտպանությունը շիզոֆրենիա համարող այս հոգեպես թուրքահպատակըհեռացավ»,- ասում է քաղաքագետ, պատմաբան Արմեն Այվազյանն ու նկատում՝ժամանակն է  մի շարք կարևոր եզրակացություններ անել.

 Առաջին, նա աշխատանքից վտարվեց ոչ թե իր վերադասի իսկույնևեթ կայացրած՝ դատապարտում պարունակող համապատասխան որոշմամբ, այլ միմիայն ապրիլյան հեղափոխության շնորհիվ արթնացած հասարակության առողջ հատվածի ուժգին ճնշման արդյունքում։

Երկրորդ, Փաշոյանը հեռացավ հոխորտանքով։ Դույզն իսկ կասկած չկա, որ ինքն ու իր համախոհ-թիմակիցները, որոնք վերջին օրերին ատամներով պաշտպանում էին նրա հակապետական մտքերը, շարունակելու են կատաղի պայքարը հայրենասիրական բոլոր տեսակի դրսևորումների դեմ։ Այս հինգերորդ շարասյանը ապագայում ևս կտրամադրվեն մեծ ռեսուրսներ՝ դրսից։

Երրորդ, հայկական խոշոր քաղաքական կուսակցություններից և ոչ մեկը չհամարձակվեց պաշտոնական դիրքորոշում հայտնել այս կարևոր ՔԱՂԱՔԱԿԱՆ հարցով։ Ինչպես միշտ, հասարակությանը հուզող հրատապ հարցերը նրանց համար հետաքրքրություն չեն ներկայացնում (վերջին օրինակներից է նաև Ամուլսարը)։

  Պատմաբանը  մտահոգ է, Հայաստանում քաղաքական կուսակցություններն այդպես էլ չեն կայացել, դրանք ընդամենը խմբային նեղ շահեր արտահայտող կոռումպացված միավորումներ են, ինչը պետք է ի վերջո գիտակցի մեր ժողովուրդը. «Ըստ այդմ, կուսակցությունների վրա հիմնվող խորհրդարանական մոդելը Հայաստանի Հանրապետությանը խստորեն հակացուցված է։ Պատմական այս փուլում և առավել ևս մեզ պես պատերազմող պետության համար շատ ավելի ճիշտ ու հարմար է նախագահական կամ կիսանախագահական մոդելը։ Լավագույն ու ամենաքիչ տվայտանքներով լուծումն այն կլիներ, եթե համատարած կեղծիքների շնորհիվ ընդունված գործող սահմանադրությունը չեղյալ հայտարարվեր։ Այդպիսով, մեխանիկորեն կվերադառնայինք նախորդ սահմանադրությանը՝ կիսանախագահական մոդելին։

Եզրափակելով իր խոսքը քաղաքագետն ասում է. «Ամեն դեպքում, այս ապազգային տարրի վռնդումը հասարակության հաղթանակն է։ Հաղթանակ, որ նախկին ռեժիմի օրոք հնարավոր չէր պատկերացնել»։

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին. «Հրապարակ» ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին. «Հրապարակ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. «Փաստ» Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ» Ինչ է հայտարարագրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ» Կառավարությունը ծրագիրը տապալել է. «Ժողովուրդ» Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ» Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am