Պուտինը հանձնեց գնդակը Թրամփին. Սառույցը հալչում է

Երեկ ողջ աշխարհի ուշադրությունը Հելսինկիի ուղղությամբ էր՝ Թրամփ-Պուտին հանդիպմանը: Դա մի հանդիպում էր, որն, անկասկած, աշխարհում քաղաքական-տնտեսական գործընթացներում իր ազդեցությունն է ունենալու: Հելսինկիում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի այդքան սպասված առաջին պաշտոնական հանդիպումը ռուս-ամերիկյան գագաթնաժողովն էր 2010 թվականից ի վեր: Թրամփն ու Պուտինը նախ զրուցել են դեմ առ դեմ՝ միայն թարգմանիչների ներկայությամբ: Ապա` տեղի է ունեցել ընդլայնված կազմով երկու պատվիրակությունների հանդիպումը, որին հաջորդել է հանդիսավոր ճաշը: Դրանից հետո տեղի է ունեցել երկու ղեկավարների համատեղ ասուլիսը: Առաջինը խոսել է նախագահ Պուտինը, ով ասել է, որ կողմերը բաց և անկեղծ քննարկել են առկա խնդիրները: Նրա փոխանցմամբ, այսօր նախանշվում են այն քայլերը, որոնք թույլ կտան վերականգնել երկու երկրների հարաբերությունները: Պուտինն ասել է, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը ունեն հատուկ պատասխանատվություն աշխարհի առաջ, քանի որ միջուկային գերտերություններ են: Ռուսաստանի նախագահը նշել է, որ կողմերը խոսել են Սիրիայի, Ուկրաինայի, միջուկային սպառազենի մասին, Կորեական թերակղզու զարգացումների և հրատապ այլ թեմաների մասին: «Մենք ունենք տարաձայնություններ, բայց դրանք քննարկում ենք», - ասել է Պուտինը: Ասուլիսում նա անդրադարձել է նաև 2016թ. ամերիկյան նախագահական ընտրություններին ռուսների միջամտությանն առնչվող խնդրին՝ հերթական անգամ պնդելով, որ Մոսկվան երբևէ չի միջամտել և չի միջամտում ԱՄՆ-ի ընտրական գործընթացներին: Նա խոստովանել է, որ ընտրություններում ցանկացել է հաղթող տեսնել Թրամփին, «քանի որ այդ թեկնածուն խոսել է մեր երկրի հետ կապերը բարելավելու անհրաժեշտության մասին»: Նախագահ Թրամփը, իր հերթին, վերստին պնդել է, որ ընտրությունների հարցում ոչ մի պարագայում շահերի բախում չի եղել, որ ինքն ազնիվ պայքարում է հաղթել Հիլարի Քլինթոնին: Նա ասել է, որ ԱՄՆ-ի համար չափազանց կարևոր է Ռուսաստանի հետ բնականոն հարաբերությունների հաստատումը, քանի որ դա են ուզում Ամերիկայի ժողովուրդը, Ռուսաստանի ժողովուրդը և ամբողջ աշխարհը: «Մենք գիտենք մեր համագործակցության արժեքը», - ասել է Թրամփը՝ հիշեցնելով, որ դեռ Երկրորդ աշխարհամարտում երկու երկրները համատեղ պայքարել են ֆաշիզմի դեմ: «Մենք հիմա առաջին քայլերն ենք անում դեպի պայծառ ապագա՝ հիմնվելով համագործակցության և խաղաղության արժեքների վրա: Երկխոսություն հաստատելու փորձի մերժումը ոչ մի տեղ չի հասցնի», - ասել է Թրամփը: Ասուլիսի ընթացքում Թրամփը գովեստով է խոսել Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը լավ անցկացման մասին, իսկ Պուտինն ԱՄՆ-ի ղեկավարին նվիրել է առաջնության գնդակը: «Որ ասում եք, թե Սիրիայի հարցում գնդակը մեր դաշտում է, թող հիմա բոլորը տեսնեն, թե ում դաշտում է», - կատակել է Պուտինը և մաղթել, որ ԱՄՆ-ը հաջողությամբ անցկացնի 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Թրամփն ասել է, որ այդ գնդակը կփոխանցի իր կրտսեր որդուն՝ Բերոնին: Այսպես, ռուս-ամերիկյան հարաբերություններում սառույցը հալչում է: Համենայնդեպս, առաջին քայլն արված է դրան հասնելու համար: Երեկ Պուտին-Թրամփ հանդիպումը շատերն էին կանխատեսել, որ վաղ թե ուշ, կկայանա, դեռ ամիսներ առաջ, երբ ռուս-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը գագաթնակետին էր հասել: Ի դեպ, մինչ Թրամփն ու Պուտինն առաջին քայլեր արեցին, այսպես ասած՝ հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից, զուգահեռաբար Մոսկվան դատապարտեց Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի մասնակցությամբ ՆԱՏՕ-ի զորավարժությունները: Ուկրաինայում անցկացվեցին ՆԱՏՕ-ի հովանու ներքո ռազմական զորավարժությունները, որին մասնակցում էին նաև Վրաստանի ու Մոլդովայի զինված ուժերը: Զորավարժությունների ժամանակ ուկրաինական և մոլդովական հատուկ ստորաբաժանումները փորձարկել են դեսանտային ուժերի միասնական գործողություններ, որոնք, ըստ զորավարժությունների սցենարի, ծովափնյա շրջաններում վարում էին ռազմական գործողություններ օդային ուժերի աջակցությամբ: Այս զորավարժությանը մասնակցել են նաև ամերիկյան և վրացական ստորաբաժանումներ: Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի «Ծովային զեփյուռ» զորավարժություններն անցկացվում են 1997-ից: Այս տարի հուլիսի 9-ից մինչև հուլիսիս 21-ն ընթացող զորավարժություններին մասնակցում են 19 երկրներ, որոնց մեծ մասը հանդիսանում են ՆԱՏՕ-ի անդամ: Ռուսաստանի արտգործնախարարությունը դատապարտել է զորավարժությունները՝ դրանք անվանելով լարվածության մեծացման փորձ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 550 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am