ՀՀԿ-ն «անառակ որդիներին» տուն է կանչում

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ աշխատանքային խմբի քննարկումները շարունակվում են՝ բացահայտելով քաղաքական ուժերի հավակնություններն ու ախորժակը: Այսօրվա քննարկման հիմնական թեման էր՝ ինչպես մասնակցել՝ բաց, թե փակ համամասնական ցուցակներով։ Ինչպես հայտնի է՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն առաջարկում է ամբողջապես ընտրությունը կատարել փակ ցուցակներով, քանզի նախորդ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգը եւ տասնյակ թեկնածուների մրցակցությունը պայքարը դուրս մղեցին քաղաքական տիրույթից եւ տարան փողի ու ռեսուրսների մրցակցության դաշտ։ Իսկ, ահա, բաց ընտրակարգը ենթադրում է տարածքային ցուցակների բացառում, 100 տոկոս համամասնական ընտրակարգ։ Այս հարցում նույնն է Ծառուկյան դաշինքի մոտեցումը եւ շատ հասկանալի է, որովհետեւ Հայաստանում սա միակ կուսակցությունն է, որի ողջ հեղինակությունը եւ վարկանիշը պայմանավորված է լիդերով՝ բարերար Գագիկ Ծառուկյանի անձով։ Բավական է միայն, որ ընտրություններին մասնակցող ուժը կամ դաշինքը Ծառուկյանի անունով անվանակոչվի եւ հանրության համար ամեն ինչ պարզ կլինի։ Այստեղ այլ հեղինակություններ չեն ճանաչում, եթե նույնիսկ կան, ապա զիջում են Ծառուկյանի վարկանիշին։ Փոխարենն առարկություններ ունեն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն։ Դավիթ Հարությունյանի կարծիքով ռեյտինգային ընտրակարգի թերությունը քաղաքական ուժերի չկայացվածության փաստն է։ Երբ քաղաքական ուժերը մեր երկրում դեռ կայացած չեն, դեռ կայացման փուլում են, անձի հայտնի լինելը կարող է ասոցացվել քաղաքական ուժերի հետ․ «Օրինակ, եթե վերցնենք պայմանական որեւէ մի մարզիկի կամ մշակույթի գործչի, որը ակտիվ քաղաքական գործիչ չէ, բայց ունի կուսակցական պատկանելություն, ու նրան ընդգրկենք ցուցակում, դրանով կուսակցությունը որոշակի ձայն կբերի: Սա նաեւ դրական կողմ ունի, քանի որ հենց այդ մարդիկ են, որ ձեւավորում են կուսակցության դեմքը»,-ասում է նա: ՀՀԿ-ն,մինչդեռ ժամանակին, երբ ՀՀԿ-ն այդ հայտնի անձանց պատճառով հայտնվում էր մամուլի ու հանրության ուշադրության կենտրոնում , քանզի ՀՀԿ-ին մեղադրում էին , որ այդ կուսակցության դեմքը հայտնի հեղինակություններն են,որոնց ընդգրկել են տարածքային ցուցակներում՝ ձայներ ապահովելու հաշվարկով, Դավիթ Հարությունյանն ու մյուսները կուրծք էին ծեծում, հակառակը պնդելով, թե նրանք կուսակցության դեմքը չեն, պարզապես ժողովուրդը ընտրության հնարավորություն պետք է ունենա, կան գերակշիռ զանգվածներ, որոնք նախընտրում են ի Լֆիկ, Շմայս, Թոխմախ, Նովո խավի ներկայացուցիչներին։ Միգուցե սա ակնարկ է «անառակ որդիներին» վերադառնալուն ուղղված, որ իրենք այսուհետ չեն դատափետի իրենց։ Իհարկե, պարոն Հարությունյանը հիմա ավելի «անմեղ» համեմատություն է անում՝ օրինակ բերելով մշակութային գործիչներին, բայց կյանքը ցույց է տալիս, որ հիմնական ՀՀԿ-ի կոնտինգենտը այս շերտից է բաղկացած։ Իսկ ՀՀԿ-ն դեմ է փակ համակարգին, որովհետեւ ինչպես Հարությունյանն է ասում` այդ պարագայում մայրաքաղաքում կունենանք գերկենտրոնացում. «Այս դեպքում, որպես կանոն, մարզերից մենք չենք ունենում կուսակցության ներկայացուցիչներ, ինչը Հայաստանի պարագայում ունի իր թերությունը»: ՀՀԿ-ն մնում է բաց ցուցակներ ունենալու տարբերակի կողմնակից. «Եկեք ունենաք բաց ցուցակներ, ժողովուրդն էլ իր ընտրաքվեով ցույց տա այս կամ գործչի հանդեպ իր վերաբերմունքը: Սա զերծ է մի թերությունից. երբ կուսակցության վերնախավը չի որոշում, թե ո՞ր թեկնածուն կարող է անցնել, որը՝ ոչ»: Դավիթ Հարությունյանը խնդիր է տեսնում նաեւ ՀՅԴ-ի առաջարկում` բաց ցուցակներով համապետական ընտրակարգի անցնելուն: Ասում է` խնդիր կունենանք հաշվարկի պարագայում. «Կարող է 100 թեկնածու ու 10 ուժ լինեն գրանցված: Այդ դեպքում ընտրողը պետք է լրացնի 1000 բջջանի մի աղյուսակ, ինչն ինքնին բարդ է»: «Մարզային քվոտայի» տարբերակի կիրառումն էլ, ըստ Դավիթ Հարությունյանի, կարող է կանգնեցնել խնդրի առջեւ` կուսակցությանն է որոշում, ոչ թե ընտրողը, թե ո՞վ պետք է ներկայացնի մարզը»։ ՀՅԴ խմբակցությունն առաջարկում է գործող ռեյտինգային ընտրակարգը փոխարինել բաց ցուցակով: Դա ըստ Ռուստամյանի՝ հստակեցնում է կուսակցության ներսում մանդատների բաշխումը, նպաստում ներկուսակցական ժողովորդավարությանը: « Այսինքն, ոչ միայն ձայն է տալիս կուսակցությանն, այլեւ ասում է, թե ինչպե՞ս կուսակցությունը պետք է բաշխի ձայները»։ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն դեմ չէ նաեւ ՀՅԴ-ի առաջարկին: Ասում է` լավ տարբերակ է, քանի որ խոսքը թեկնածուների ռեյտինգավորման մասին է հանրապետության ողջ տարածքում, սակայն նա էլ երկու ձեռքով կողմ է փակ ցուցակով ընտրակարգին․ «Երբ ասվում է փակ ցուցակ, դա, բնականաբար փակ չէ: Դա ցուցակ է, որը կազմում է քաղաքական ուժը, որը ներքին քննարկումների ժամանակ պետք է այնպես անի, որ մարզային ներկայացվածություն ունենա: Եթե մարզերից մարդիկ չի ներգրավում, այդ մարզերից ձայներ չի ստանա: Այսինքն՝ վտանգը, որ կունենանք երեւանցիների խորհրդարան, այդ վտանգը կա նաեւ կուսակցության ներսում»: Ի դեպ, եւ Արմեն Ռուստամյանը, եւ Էդմոն Մարուքյանը պնդում են նաեւ, որ ընտրություններին մասնակցող ուժի կամ դաշինքի անունը չպետք է թույլ տալ, որ բարեգործի անունով կոչվի, դա եւս հակամրցակցային պայքար է առաջացնում։ Բնականաբար ակնարկը Ծառուկյանին է ուղղված։ Անի Սահակյան

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am