Փոստանջյանի անակնկալները դեռ առջեւում են

Երեւանի քաղաքապետարանում  ավագանու արտահերթ նիստում տապալվեց քաղաքապետի արտահերթ ընտրությունը։ Միակ թեկնածուն «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էր։ Տասնյակ քաղաքացիներ եկել էին քաղաքապետարան իրենց աջակցությունը հայտնելու Փոստանջյանին, թեպետ թվում էր թավշյա հեղափոխության օրերին, երբ նրան մերժեցին ու թույլ չտվեցին հարթակից ելույթ ունենար, ավարտվել էր Փոստանջյանի էպոխան։ Ավագանու նիստին մասնակցում էին ավագանու հինգ անդամ՝ Փոստանջյանը իր երկու զինակիցների՝ Սոնա Աղեկյանի եւ Մարինա Խաչատրյանի հետ, ժամանակին «Երկիր Ծիրանիից» հեռացած Հայկ Պետրոսյանն ու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը։ Ինչպես նախապես հայտարարել էին՝ ՀՀԿ եւ «Ելք» խմբակցությունները չէին մասնակցում նիստին եւ առաջադրված թեկնածու չունեին, իրենք կողմ են ավագանու արտահերթ ընտրություններին։ Մինչ նիստի մեկնարկը՝ Փոստանջյանը ՀՀԿ-ի դատարկ շարքերին նայելով հայտարարեց, թե ՀՀԿ-ն միշտ է եղել դասալիք, այսօր նույնպես դասալիքի կարգավիճակում են, չեն եկել նիստին, թեպետ հենց իրենք էին քվեարկում, որ նիստը հուլիսի 16-ի անցկացվի։ Փոստանջյանի խոսքով՝ մեկ տարի առաջ ստանձնած առաքելությունը՝ գրավել քաղաքապետարանը, մաքրել քաղաքապետարանը աղբից, կեղտից և կոռուպցիայից, մասամբ իրականացրել են: «Ինչպես և խոստացել էինք՝ Տարոն Մարգարյանի կյանքը վերածել դժոխքի, այդ խոստումը նույնպես մենք փորձել ենք կատարել, և կարծում եմ՝ դա մեզ հաջողվել է: Այս պահին Երևանի քաղաքապետարանն ազատված է ՀՀԿ ոհմակից, բայց առջևում դեռ պայքար ունենք տանելու: Ես առաջադրվելու եմ Երևանի քաղաքապետի թեկնածու՝ առաջիկա ավագանու ընտրություններին: Մենք կառուցելու ենք մեր Երևանը, այդ քանդված և աղտոտված վիճակը վերացնելու ենք, Երևանը, ինչպես օրինակելի քաղաք, պետք է ծառայի մեր քաղաքացիներին»: Սակայն Փոստանջյանի ելույթը դատարկ դահլիճում էր, իսկ ՀՀԿ-ից որեւէ մեկը չվերադարձավ դահլիճ եւ տապալվեց քաղաքապետի ընտրությունը։ Քաղաքապետ չընտրվելուց հետո Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ մտադիր է ավագանու արտահերթ ընտրություններում Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրելու իր թեկնածությունը․ «Այս պահին էլ մենք վիճարկում ենք այս ավագանու ընտրական կարգը: Շուրջ մեկ տարի առաջ Տարոն Մարգարյանի շտաբում մենք ընտրակեղծարարություն բացահայտեցինք, որին սակայն ընթացք չտրվեց: Ավելին՝ մեր նկատմամբ բռնություն կիրառվեց: Ինձ երևանցիները պետք է ընտրեն, նրանց կամքը և ցանկությունն է քննարկվում»։ Հարցին՝ «Ելք»-ն ու ՀՀԿ-ն քվորում չապահովեցին, ինչպե՞ս է դա գնահատում, Փոստանջյանը պատասխանեց. «Իրենց ուղղեք հարցը, իրենց հարցրեք, թե ինչու են միմյանց միացել»: Դժվար չէ կռահել, թե ինչու է ՀՀԿ-ն միացել Ելք-ին, պարզ, քաղաքագիտական տրամաբանությունը հուշում էր, որ ՀՀԿ-ն կարող էր «մատ» անել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը՝ ընտրելով Զարուհի Փոստանջյանին։ Միգուցե անբռնազբոս, միգուցե էքսցենտրիկ, անկառավարելի ու երբեմն իր խենթությունների մեջ յուրօրինակ Փոստանջյանի թեկնածությունը լավագույնը չէ քաղաքային իշխանության պատասխանատվությունը ստանձնելու առումով, ի վերջո Երեւանում է կենտրոնացված Հայաստանի տնտեսության առյուծի բաժինը, եւ քաղաքապետի պաշտոնում իրապես հմուտ կառավարիչ է հարկավոր։ Սակայն Փոստանջյանի աջակցության եւ նրա քաղաքապետ դառնալով լուծվելու էր ՀՀԿ-ի լինել-չլինելու հարցը։ Ավագանիում մեծամասնություն ունեցող խմբակցությունն այդ պարագայում կարող էր փաստացի իշխանությունն իր ձեռքը վերցնել, մինչեւ կմաքրվեին ջրերը եւ քաղաքապետին անվստահության իր շանսից կօգտվեր։ Մյուս կողմից՝ եթե Զարուհի Փոստանջյանը ընդունելի չէ քաղաքական ուժերի կողմից, ով է նրա այլընտրանքը՝ Կարգին Հայկո՞ն, ում թեկնածությունն են պատրաստվում Նիկոլ Փաշինյանի թիմում առաջադրել որպես քաղաքամայրի ղեկավարի պաշտոնում։ Ընդունելով նրա դերասանական տաղանդը, եւ ինչպես ինքն է ասում՝ որեւէ սերիալում չձախողվելու փաստը, բայց չէ որ Հայաստանը սերիալային հասարակություն չէ, Երեւանն էլ՝ մեծ բեմ։ Սա ծանրակշիռ արգումենտ է, որը Զարուհի Փոստանջյանը արտահերթ ընտրություններում խաղաքարտ կսարքի, այնպես որ Փաշինյանի կառավարությանը սպասվող անակնկալները դեռ առջեւում են։ Անի Սահակյան

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am