Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարություն է տարածել՝ խիստ անհանգստություն հայտնելով, որ Հունաստան այցելած Հայաստանի նախագահի հետ հանդիպումներում Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն ու նախագահ Պրոկոպիս Պավլուպուլոսը քննադատել են Թուրքիային՝ Հայոց ցեղասպանությունը հերքելու համար։
Հայոց ցեղասպանությունը հերթական անգամ անհիմն ժխտող հայտարարության մեջ Թանժու Բիլգիչը կրկին իրականության հետ կապ չունեցող արտահայտություններով փորձել է պնդել, թե դարասկզբին ընդամենը «որոշ ողբերգություններ» են տեղի ունեցել, ավելին, նա այդ «ողբերգությունների» համար մեղադրել է թուրքերին «դավաճանած» ազգային փոքրամասնություններին։
Թանժու Բիլգիչն ակնհայտ անհանգստություն է հայտնել Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերությունների համար՝ պնդելով, թե ընդունելի չէ հայերի ու հույների համերաշխությունը՝ թուրքերի ինքնությունը «վիրավորելու» հաշվին։
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը