Կառավարությունում սրբագրում են սեփական սանձարձակությունը

Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները անցած շաբաթ սրվել էին կառավարության սույն հարցով զբաղվող հանձնաժողովի քարտուղար Դավիթ Իոաննիսյանի շնորհիվ։ Նա ԱԺ աշխատանքային խմբին ծաղրել էր ասելով՝ ինչ ուզում եք քննարկեք, միեւնույն է կառավարությունը սեփական նախագիծն է ներկայացնելու։ Այս հայտարարությունը պատգամավորներին վրդովվեցրել էր, ու խմորը շատ ջուր կքաշեր, եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունում հետեւություններ չանեին։ Այսօր հերթական քննարկմանը ներկայացել էր նաեւ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, նա հիմնովին սրբագրեց Դանիել Իոաննիսյանի հայտարարությունը։ «Իդեալական տարբերակում, այո, պետք է լինի մեկ նախագիծ։ Այնպես չէ, որ կառավարությունն ունի դիրքորոշում և փորձում է պարտադրել մյուս քաղաքական ուժերին, պետք է միասին լավագույն լուծումը գտնենք, որից կշահեն բոլորը»,- ասաց Միրզոյանը: Ըստ Միրզոյանի՝ կոնսենսուսն այն ուղենիշն է, որին ձգտում ենք բոլորս: «Ինչպես տեսաք՝ քաղաքական ուժերը հրապարակավ հայտարարեցին, որ համաձայն են կոնսենսուսի, բայց տեսաք նաև, որ ասում են՝ կոնսենսուս կարող է լինել օրինագծի 90%-ի շուրջ և այնտեղ լինեն հարցեր, որոնց շուրջ քաղաքական ուժերն ունենան այլ մոտեցումներ»,- ասաց նա: Արարատ Միրզոյանը նաև հավելեց, որ տպավորություն ստացավ, որ բոլոր ուժերը գիտակցում են, որ պետք է անեն այնպիսի փոփոխություններ, որոնք հնարավոր է իրականացնել ավելի կարճ ժամկետում: Միրզոյանը նշեց, որ իր համար էական չէ` նախագիծը ԱԺ քննարկմանը կներկայացնի խորհրդարա՞նը, թե՞ կառավարությունը: «Ինձ համար էական է, որ լինի լայն համաձայնություն և լավ նախագիծ: Ո՞վ կլինի դրա հեղինակը, կարևոր չէ իրականում»,- ասաց նա: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետներին, Միրզոյանը չբացառեց, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ այն ժամկետներում, որ նշված է կառավարության ծրագրում: Հիշեցնենք, որ ծրագրում նշված է` մեկ տարվա ընթացքում կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իսկ բովանդակային քննարկման նյութը կայուն մեծամասնության ամրագրման մեխանիզմի փոփոխության առաջարկի հետ էր կապված, որն արվեց Դանիել Իոաննիսյանի կողմից, նա առաջարկեց ԱԺ կոալիցիա կազմելու համար կուսակցությունների թվաքանակների սահմանափակումը վերացնել: Գործող կարգավորմամբ թույլատրվում է կոալիցիա կազմել երեք ուժի: Նիստը վարող` ՀՀԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը նշեց, որ այս մոտեցումը հանգեցնելու է անկայունության: Հարությունյանը բացատրեց, որ եթե ինչ-որ կուսակցություն ստացել է մի քիչ ավելի պակաս քվե, որպեսզի միայնակ մեծամասնություն ձևավորի, մնացած տրոհված փոքրիկ ուժերը, որոնք մեծ հեղինակություն չունեն, ստանում են 5% կամ, ինչպես առաջարկվում է, 4%, արդյունքում` գումարվում են ընդդեմ մեծի և կոալիցիոն իշխանություն ձևավորում: «Բայց ինչքանով նրանց ձևավորած իշխանությունը կլինի կայուն, նման քայլով անկայուն քաղաքական համակարգի նախադրյալներ ենք ստեղծում»,- ասաց նա: Հարությունյանը օրինակ բերեց. «13 կուսակցություններ 4 խմբակցությունում կարող են միավորվել և դառնալ մեծամասնություն, բայց դա կայուն չի դիտվի, և մի փոքր ուժի դուրս գալն ամբողջ այդ համակարգը փլուզելու է: Իսկ դրա հավանականությունը մեծ է»: ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը նշեց, որ, խորհրդարանական համակարգի ջատագով լինելով, կողմ են եղել սահմանափակումների քչացմանը: «Չեմ ընդունում, որ սահմանափակումը նպաստում է կայունությանը: Ունենք երկրորդ փուլի հանգամանքը, երբ ինչ-որ ժամանակ է տրվում, սակայն չի ձևավորվում կոալիցիա, մեծամասնություն երեքի միջև և, եթե չորրորդը միանում է, այդ մեծամասնությունը ձևավորվում է: Մի քիչ անհասկանալի է` ինչու պետք է անպայման երկրորդ փուլ անցկացվի»,- ասաց նա։ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նույնիսկ արդարության տեսակետից հիմնավոր չէ, որ 13 ուժերի, և կարող է լինել շատ ավելի, ձայները չորս կամ հինգ խմբակցության մեջ բաշխվեն: «Նույնիսկ արդարության տեսակետից հիմնավոր չէ, որ 45% ձայն ստացած ուժը դառնա ընդդիմություն, սակայն 4-5-ը միավորվեն, դառնան իշխանություն, միանգամայն հնարավոր վիճակ եմ ներկայացնում»,- ասաց նա: «Ծառուկյան» դաշինքից Սերգեյ Բագրատյանն էլ նշեց, որ երկու տարբերակն էլ քննարկելի են: «Բայց չպետք է արգելափակել արհեստականորեն, որևէ սահմանափակում արդարացված չէ ազատ կամաարտահայտման դեպքում, որ 45%-ոց ուժին չի կարող երեք 15 տոկոսը հաղթահարել: Իհարկե, քննարկման առիթ կա մեծամասնության կայունության առումով»,- ասաց նա: Իր կուսակցական գործընկերոջ հետ համաձայն չէր Նաիրա Զոհրաբյանը, ըստ նրա` երկիրը, խորհրդարանը կտանեն պերմանենտ ցնցումների: «Բոլորը ծրագիր են ներկայացնում` ինչպես են կառավարելու: Այն ուժը, որ ստանում է առավելագույն քվե, նշանակում է, որ նրան են քվեով վստահում: Այս տարբերակով անհասկանալի աջաբսանդալ կարող է դառնալ և երկիրը տանել անկայունության»,- ասաց նա: «Ելք» Խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ասաց․«Պետք է ֆիքսենք, որ որևէ մեկի համար իշխանությունը պահելու խնդիր չլինի, որպեսզի ուրիշները չմոտենան այդ բուրգին: Մեծամասնություն ես, գնա միաձայն մեծամասնություն դարձիր: Այս ամեն ինչն անում ենք, որ ՔՊ-ն չմնա հավերժ իշխանություն, նպատակը ժողովրդավարացումն է: Եթե 15%-ները միավորվեն ու 45-ին գցեն, թող անեն: Եթե մեկ տարի հետո ընտրություն պետք է լինի, թող անեն»,- ասաց նա: Անի Սահակյան

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am