Կարգին Հայկոն՝ Փաշինյանի պահուստային թեկնածո՞ւ

Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո ամենաակտուալ հարցը Երևանի նոր քաղաքապետի ով լինելն է կամ այն, թե ինչ ճանապարհով է որոշվելու նոր քաղաքապետի հարցը: ՀՀԿ ավագանու որոշմամբ երկուշաբթի տեղի կունենա քաղաքապետի արտահերթ ընտրություն, որին հայտ է ներկայացրել ընդամենը մեկ թեկնածու՝ Երկիր Ծիրանի ավագանու ղեկավար Զարուհի Փոստանջյանը:  ՀՀԿ-ն հայտարարել է, որ թեկնածու չի առաջադրի, նույնը կանի նաեւ ԵԼՔ դաշինքը, քանզի ավագանու ցուցակում չկա քաղաքապետացու: Եւ, ըստ ամենայնի, ընտրությունը կտապալվի, քանի որ ԵԾ-ն ավագանիում ընդամենը երեք մանդատ ունի: Տեսականորեն չի բացառվում, որ Փոստանջյանը դառնա քաղաքապետ միայն մի դեպքում, եթե ՀՀԿ-ն որոշի աջակցել նրան: Ընդ որում, քաղաքագիտական տեսանկյունից դա լավագույն լուծումը կլինի ՀՀԿ-ի համար: Փաստացի, նա կպահպանի քաղաքային իշխանությունը, բայց արդեն ոչ թե սեփական քաղաքապետի տեսքով, այլ Զարուհի Փոստանջյանի: ՀՀԿ մեծամասնություն կազմող ավագանին ինքը կընդունի ու կչեղարկի որոշումներ, իսկ Փոստանջյանը ՀՀԿ-ի մոտ ուղղակի քաղաքապետ կաշխատի: Իսկ ցանկացած պահի էլ մեծամասնություն ունեցող խմբակցությունը կարող է անվստահության նախագիծ ներկայացնել ու առաջադրել սեփական թեկնածուին: Սակայն սա տեսականերոն, իրականում, եթե ՀՀԿ-ն լիներ իսկապես գաղափարական կուսակցություն եւ այսօր էլ ավագանիում հավաքված լինեին այդպիսի մարդիկ եւ ոչ թե բիզնես խմբակ հիշեցներ, ապա այս սցենարը միանգամայն աշխատող էր: Իսկ ներկա պայմաններում, նման դեպքում, Նիկոլ Փաշինյանն առանց վարանելու իրավապահներին կգործուղի ավագանու անդամների տներով, իսկ դրանից հետո ավագանին ոչ միայն Փոստանջյանին, այլ ինքն իրեն անվստահության նախագիծ կներկայացնի: Հետեւաբար կասկած չկա, որ հուլիսի 16-ին քաղաքապետ չի ընտրվի: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ քաղաքապետի արտահերթ ընտրությունների տապալումից հետո կառավարությունը լուծարում է ավագանու լիազորությունները ու մեկամսյա ժամկետում նշանակում ավագանու արտահերթ ընտրություն: Տեղեկություններ կան եւ մամուլն այդ մասին գրել է, որ Երեւանի քաղաքապետ կարող է դառնալ Կարգին Հայկոն՝ Հայկ Մարությանը: Դերասանը շաբաթներ առաջ անդամագրվեց Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը: Նույն օրը Ֆեյսբուքում հայտնվեցին ստատուսներ՝ Հայկոյի ու Նիկոլի նկարով, մակագրված․ «Կարգին քաղաքապետ՝ մեր սիրելի Երևանի համար»։ Եվ պարզ դարձավ, թե ինչու է հայտնի դերասանը նախօրեին «ՔՊ» մտնելու դիմում գրել»։ Քննարկվում են նաեւ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի եւ Կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի անունները: Չնայած իսկզբանե արծարծվում էր ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Ալեն Սիմոնյանի անունը, ով այժմ պատգամավորական մասնդատ է ստացել: Երեկ տեղեկացրել ենք, որ նոր իշխանությունները ներքին հարցում են անցկացնել՝ պարզելու համար, թե ովքեր են նոր իշխանության ամենառեյտինգային, հանրության կողմից ընդունելի եւ ճանաչելի գործիչները։ Հարցումների արդյունքում, մեր տեղեկություններով, պարզ է դարձել, որ առաջին տեղում վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, երկրորդը՝ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, իսկ երրորդ տեղում հավասարապես ձայները կիսում են ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Սասուն Միքայելյանը։ Չի բացառվում, որ այդ հարցումն արվել է քաղաքապետի ընտրություններին առավել հստակ կողմնորոշվելու համար: Անի Սահակյան

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am