Ողբերգական վթար Շիրակի մարզում. 1 զոհ, 1 վիրավոր կա
Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Gaz 31 029 մակնիշի 35 QS 493 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ամասիա - Գյումրի ավտոճանապարհի Ջրաձոր գյուղի վարչական տարծքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր գլորվել ձորը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի, վիրավորի ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոեքենան հաշվառված է Շիրակի Արեգնադեմ գյուղի 3-րդ փողոցի բնակիչ 30-ամյա Հայկ Ստեփանյանի անվամբ։
