Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման պետբյուջեյից ծախսեր չպահանջվող իրատեսական տարբերակ

Հագելի՛ պարոն վարչապետ Տեղյակ լինելով Ձեր այն ցանկությանը, որ անհարժեշտ է կառուցել Աջափնյակ մետրոյի կայարանը, փորձել եմ գտնել այդ հարցի լուծման հասանելի և պետբյուջեյից ծախսեր չպահանջվող տարբերակ: Հակիրճ ձևով ներկայանում եմ մետրոյի կայարանի կառուցման տարբերակներից մեկը: Ձորի աջ ափից մինչև Հալաբյան փողոց բաց եղանակով կարելի է կառուցել 5 կամ 6 հարկանի շինություն, որից ամենաներքևի՝ -3 համարվող 120-150մ երկարությամբ և 20մ լայնությամբ հարկը կծառայի որպես մետրոյի կայարան: Դրանից վերև տարածքը կարելի է ընդլայնել՝ ունենալով մեկ հարկ ընդհանուր օգտագործման տարածք՝ ավտոկայանատեղի, իսկ մնացած հարկերը կարող են ծառայել որպես առևտրային տարածքներ (սուպերմարկետ), քանի որ կլինեն մեծ քանակով ներդրում կատարողներ: Կառույցը կիրականացվի ներդնողների ֆինանսական միջոցներով՝ մետրոյի մաս կազմող հատվածը քաղաքին անհատույց տրամադրելու պայմանով: Ինչ վերաբերվում է կիրճի անցմանը, առաջարկում եմ ոչ ավանդական ձևով կառուցել շինություններ և հարթակներ, որոնց վրայով կամ միջով կերթևեկեն գնացքները: Իսկ կառույցները և հարթակները կօգտագործվեն որպես ժամանցի կենտրոններ կամ օֆիսային տարածքներ, որոնց մուտքը կլինի վերին հետիոտնային հարթակից և կիրճից: Կարծում եմ՝ այս պահը նույնպես կհետաքրքրի ներդրողներին: Արդյունքում՝ կունենանք • մեկ նոր կայարան՝ առանց պետական ներդրումների, • ուղղևորահոսքի բարելավում և մետրոպոլիտենի աշխատանքի էֆեկտիվության բարձրացում, • 1,5 տարվա ընթացքում մոտ 1500 աշխատատեղ (1+8 հաշվարկով), • նվազագույնը 25-30 մլն դոլլարի ներդրում՝ բոլոր կառույցների համար, • կստեղծվի մնայուն արժեք, որի կառուցումը ըստ նախկին նախագծերի գնահատվում է 150-200 մլն դոլլար, • լուծվում է անհնարին թվացող և 30 տարիների ընթացքում չլուծված հարց: Ի՞նչ են շահում ներդնողները. • ունենում են կառույց՝ անմիջապես մետրոյի վրա և, թե ինչ պահանջարկ ունի նմանատիպ կառույցը, հայտնի է բոլորին, • եթե ներդնողին հատկացվում է տարածք՝ 50մ X 120մ-ի չափով, որի 1ք.մ-ի արժեքը մոտ 500 դոլլար է, ապա հաշվի առնելով մետրոյի մասով կատարված ծախսերը, պետության նկատմամբ կունենա 1,8 մլն դոլլարի պարտավորություն (ճշգրիտ հաշվարկված թիվ է): Ինչ վերաբերվում է կիրճի անցմանը. • այն տարածք է, որը գտնվում է քաղաքի մեջ, սակայն իր բնույթով նման է քաղաքից հեռու գտնվող մի հիասքանչ վայրի, • այստեղի կառույցները բաժանվում են մի քանի մասի և կարող են լինել ոչ պակաս գրավիչ և շահավետ, քան մետրոյի կայարանի կառույցը: Այստեղ նույնպես հողհատկացման դիմաց՝ կառուցապատողների միջոցներով, կապահովվի միջկառույցային անցումների թռիչքային մասերը (пролет): Մանրամասն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նշված նախագծի իրագործումը իրենից ոչ մի տեխնիական լուրջ բարդություն չի ներկայացնում: Կարելի է ստեղծել փոքր աշխատանքային խումբ`շատ կարճ ժամանակում կատարելով նախագծային աշխատանքներ: Ստորև ներկայացվում է տեղանքի և շինությունների խիստ մոտավոր պատկերը. Անսահմանափակ հարգանքով՝ Վահագ Ադամյան Ավարտել եմ Երևանի Ռդիոէլեկտրոկապը և Դոնի Ռոստովի երկաթուղային ինստիտուտի շինարարական ֆակուլտետը: 1986-2001 թվականները աշխատել եմ Երևանի մետրոպոլիտենում՝ բանվորից մինչև տնօրենի տեղակալ: Զբաղվել եմ տեխնիկական և շահագործման խնդիրներով և գիտեմ մետրոյի կառուցվածքը՝ իր ամենփոքր մանրունքներով: Այնուհետև աշխատել եմ բազմաբնակարանային շինարարական ոլորտում՝ որպես գլխավոր ինժեներ: Հեռախոս՝ 091-47-42-14 Էլ. փոստ advahag@mail.ru

դիտվել է 244 անգամ
Լրահոս
Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին. «Հրապարակ» ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին. «Հրապարակ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. «Փաստ» Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ» Ինչ է հայտարարագրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ» Կառավարությունը ծրագիրը տապալել է. «Ժողովուրդ» Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ» Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am