Ապստամբությունը երկու տարի մշտական խուճապի մեջ պահեց ցեղասպան վարչախմբին. Հիմնադիր խորհրդարան

Երկու տարի առաջ տեղի ունեցած Սասնա Ծռեր ապստամբությամբ կտրվեց ոճրագործ իշխանության կյանքի թելը։ Սասնա Ծռերի ապստամբության մասնակիցները 15 երկար ու ձիգ օրեր գրաված պահեցին ՊՊԾ Գունդը, որը դարձել էր իշխող բռնապետին ծառայող գործիք։ Այդ գործիքի միջոցով էր, որ ցեղասպան ռեժիմը երկար տարիներ փորձում էր լռեցնել ժողովրդի ձայնը՝ նրա նկատմամբ բռնություն կիրառելով, նրան անարգելով և նրա իշխանությունը ուզուրպացնելով։ Ապստամբությունը շոշափելի հաղթանակ չունեցավ, և նրա մասնակիցները որոշեցին վայր դնել զենքերը արյունահեղությունից խուսափելու համար։ Սակայն այդ ապստամբությունը, իր տեսակի մեջ անսպասելի և համարձակ լինելով, երկու տարի մշտական խուճապի մեջ պահեց ցեղասպան վարչախմբին և նրան զրկեց ժողովրդի վրա կրակելու մենաշնորհից։ Կոտրվեց կարծրատիպ, և նա հասկացավ, որ չի կարող մշտական վախի մեջ պահել ժողովրդին և չի կարող իրեն ապահովագրել հետագա նմանատիպ ապստամբություններից։ Հասկանալի է նաև, որ շարքային ոստիկանների և ընդհանրապես ոստիկանության շարքերում հետզհետե խորացավ այն համոզմունքը, որ իրենք բռնատիրական վարչախմբի ձեռքին քավության նոխազ են հանդիսանում և բացառապես օգտագործվում են նրա սեփական շահը պաշտպանելու համար։ Դեռ ավելին, նրանք հասկացան, որ ինչպես ՊՊԾ գնդում զոհված ոստիկանները, այնպես էլ իրենք բռնապետական վարչախմբի զոհերն են։ Սա իհարկե չէր կարող էական դեր չխաղալ, և 2018թ․-ի ապրիլին սկսված համաժողովրդական ընդվզման ժամանակ ոստիկանության համեմատաբար զուսպ կեցվածքը կարելի է բացատրել հենց այդ համոզմունքով։ Այս ամենի հաշվառմամբ կարելի է ասել, որ, չնայած Ապստամբության հայտարարած պահանջներն անմիջապես չիրականացվեցին, սակայն այն հսկայական ազդեցություն ունեցավ և պարարտ հող ստեղծեց հետագա զարգացումների համար, և կնշանակի, Ապստամբությունը իր ուրույն տեղն է գտնելու հայոց պատմության էջերում և դեռ արժանանալու է շատ պատմաբանների արդար և անաչառ գնահատականին։ ՀԽ քարտուղարությունը իր երախտագիտությունն է հայտնում Սասնա Ծռերին իրենց կյանքը անձնվիրաբար Հայրենիքի ազատագրման զոհասեղանին անվարան դնելու համար։ Սիրելի Սասնա Ծռեր, մեծ ակնածանքով շնորհավորում ենք ձեր Ապստամբության օրը, իսկ մեր ժողովրդին շնորհավորելու հետ մեկտեղ ասում ենք, «Շնորհավոր քո ըմբոստանալու և ապստամբելու իրավունքի օրը, հայ ժողովուրդ։ Չկա այդ իրավունքից առավել հզոր իրավունք։ Հայրենատեր լինելու առաջին քայլը այդ իրավունքի գիտակցումն է և սեփականացումը։» 17․07․2018թ․

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին. «Հրապարակ» ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին. «Հրապարակ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. «Փաստ» Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ» Ինչ է հայտարարագրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ» Կառավարությունը ծրագիրը տապալել է. «Ժողովուրդ» Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ» Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am