Սրանք շատ վտանգավոր են հասարակության համար, ինչպես կատաղած շունը. Սասուն Միքայելյան

Հրազդանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում  հուլիսի 16-ին, Հրազդանի քաղաքապետի պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին ներկայացնելու ժամանակ դիմելով քաղաքապետարանի աշխատակիցներին և ավագանու անդամներին՝  ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը նշել է.«Այստեղ մարդիկ կան, ում խոստացել եմ, որ վերադառնալու եմ և 20 տարի անց վերադարձա»: ՀՀ Տարածքային Կառավարման և Զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Հրազդանի քաղաքապետարանի աշխատակիցներին և ավագանու անդամներին ներկայացրին Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, ով իր՝ քաղաքապետ եղած ժամանակահատվածից 20 տարի անց կրկին մտավ քաղաքապետարանի շենք: Սասուն Միքայելյանը շնորհավորեց Լիլիթ Ստեփանյանին և նշեց, որ Հրազդանը հոգատարության կարիք ունի և ի դեմս Լիլիթի, խնդիրները շուտափույթ լուծում կստանան: Միառժամանակ, Սասուն Միքայելյանը դիմելով ներկաներին՝ հիշեցրեց. «Այստեղ շատ մարդիկ կան, ում ես խոստացել եմ, որ վերադառնալու եմ ու 20 տարի անց վերադարձա: Մինչ այս, ես այս շենք ոտք չեմ դրել: Ուզում եմ, իմանաք, որ մենք թշնամիներ չենք փնտրում, էդ դուք եք թշնամացել՝ հեռանալով ժողովրդից: 20 տարի անց իմ ոտնամուտը քաղաքապետարան թող բարի լինի: Ես ուզում եմ դուք իմանաք, որ եթե այս տարիների ընթացքում Կոտայքն ունենար նորմալ մարզպետ ու Հրազդանն էլ լավ քաղաքապետ, մեր քաղաքի վիճակն էսպիսին չէր լինի»: Լրագրողի հարցին, թե արդյոք Սասուն Միքայելյանը չի ներել քաղաքապետարանի որոշ աշխատակիցների, որոնք եղել են նախորդ քաղաքապետի մարդիկ, Միքայելյանը պատասխանեց. «Շենքն իր աշխատողներով այս տարիների ընթացքում քարացած է եղել և ժողովուրդը պիտի կարողանա մտնել այս շենք, ինչպես 20 տարի առաջ: Այստեղ մի թիմ է ձևավորվել, որն աշխատել է հակա մեր ժողովրդին: Ես այս քաղաքում 6 անգամ վստահության քվե եմ ստացել, ու էս կարգի մարդիկ կարողացել են կոտրել ժողովրդի հավատը: Բնականաբար, իրենք պիտի հասկանան ու իրենց տեղը գտնեն: Իրենք շատ վտանգավոր մարդիկ են հասարակության մեջ, ինչպես կատաղած շունը»: Իր կրտսեր որդու՝ Սևակ Միքայելյանի, քաղաքապետի պաշտոնի համար հնարավոր առաջադրման մասին խոսելով՝ Սասուն Միքայելյանը նշեց, որ ապագան ցույց կտա՝ կառաջադրվի, թե ոչ, բայց առաջադրվելու դեպքում ինքն անձամբ ողջունելու է որդու որոշումը:

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին. «Հրապարակ» ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին. «Հրապարակ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. «Փաստ» Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ» Ինչ է հայտարարագրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ» Կառավարությունը ծրագիրը տապալել է. «Ժողովուրդ» Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ» Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am