Անձնական ամբիցիա՞, թե՞ բացահայտման բեմականացում. «Հրաշք այգին» ընդդեմ Կարեն Շահբազյանի

«Առավոտ» թերթը  գրում է. «Հրաշք այգի» ՍՊԸ-ի տնօրենը դիմում-բողոք է ներկայացրել գլխավոր դատախազին և  Քննչական կոմիտե՝ Կարեն Շահբազյանի դեմ «Հրաշք այգի» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Իվանյանը դիմել է ՀՀ քննչական կոմիտե` իր և ընկերության գործարար համբավին վնաս հասցնելու դիմում-բողոքով: Այս մասին տեղեկացնում է  «Հրաշք այգի» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Միքայել Ավետիսյանը: Գործարարն իր և իր ղեկավարած ընկերության գործարար համբավին մեծ վնաս հասցնելու մեջ մեղադրում է պետական մարմնի պաշտոնատար անձին` ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանին:

2018 թվականի հունիսի 22-ին ընկերության ներկայացուցիչները ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայք էջից են տեղեկացել այն մասին, որ «բացահայտվել է չարաշահումների մեխանիզմ՝ ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ներկրման եւ բաշխման գործընթացում», և որ իրենց կազմակերպության անունը ևս ներառված է բացահայտումների շղթայում:
Ըստ հաղորդագրության՝ «Հրաշք այգի» ՍՊ ընկերությունը, Չինաստանից և Ռուսաստանից ներկրելով նշված երկու տեսակի պարարտանյութերը,2015 թ. ծրագրի իրականացման ընթացքում չի իրացրել նախատեսված ամբողջ ծավալը, սակայն նախապես ստացված սուբսիդիայի գումարը 2016 թվականի ծրագրի համար ավելի քիչ է ցույց է տվել, որի արդյունքում պետական բյուջեի միջոցներից խարդախությամբ, նախնական հաշվարկներով, հափշտակվել է 38.800.000 ՀՀ դրամ գումար: Ընկերության ղեկավարը համաձայն չէ հարուցված քրեական գործի և դրանում ներկայացված հիմնավորումների հետ: Գործը համարում են «շոու», կարծում են, որ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանն այս ամենն արել է կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ երևալու և նոր կառավարությանը հաճոյանալու համար: Ասում են` նա չունի հիմնավոր փաստարկներ, և պնդում են, թե գործի է դրվել զուտ սեփական ամբիցիան՝ իր տեղը նոր իշխանության մեջ ապահովագրելու անձնական մղումը:
Ավելին, կարծում են, որ այսպիսով փորձ է արվել ստվերել ներկայումս կոռուպցիայի դեմ մղվող պայքարի արդյունավետությունը` բարեխիղճ տնտեսվարողներին ոչ իրավաչափ մեղադրելով և գործող իշխանությանը «արջի ծառայություն» մատուցելով: Այս առիթով գործարարն ու ընկերության շահերի պաշտպանը մի շարք հիմնավորումներ ունեն, ըստ որում՝ փաստաթղթերով:
Նախ՝ Միքայել Ավետիսյանի պնդմամբ՝ գործի նախաքննական փուլում Արթուր Իվանյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն`դատավարական նորմերի խախտմամբ: Նրան ոչ թե ծանուցագիր է ուղարկվել՝ ինչպես կարգն է պահանջում, այլ ընդամենը զանգ` բջջային հեռախոսին: Զանգահարողն էլ ներկայացել է որպես ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, խնդրել է ներկայանալ վարչություն և ցուցմունք տալ։ Ավելի ուշ Միքայել Ավետիսյանը զանգահարել է նույն համարով` պարզելու համար, թե ի՞նչ գործով է Արթուր Իվանյանը հրավիրվում ցուցմունք տալու: «Ասեցին՝ կգաք, տեղում կծանոթանաք»,- պատմում է փաստաբանը։ Խորհրդակցել են, իրենց համար ամրագրել դատավարական նորմերի խախտումը, բայց որոշել են գնալ` բոլոր հարցերը հնարավորինս արագ պարզաբանելու նպատակով։ Հարցաքննությանը մասնակցել է նաև վարչության պետը՝ Կարեն Շահբազյանը։ Ասել են, թե հարցաքննությունը մի շարք համայնքապետերի կողմից չարաշահումների և կեղծիքների գործով է։ «Ներդրումները և բաշխումը դուք եք արել, ձեր ցուցմունքն էլ է ամբողջությամբ պետք»,- այսպես են պարզաբանել։ Արթուր Իվանյանը հարցաքննվել է իբրեւ վկա։ Փաստաբանը ներկայացնում է, որ իր պաշտպանյալը` Արթուր Իվանյանը, մանրամասն պատմել է 2014-16 թվականներին ընկերության կողմից իրականացված պետական բոլոր ծրագրերի մասին. «Ներկայացվել են նաև ձեռքբերումների, ներկրումների, բաշխումների մասին տեղեկություններ՝ ընդունման-հանձնման ակտերով, թեև դրանցում նաև առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ կային, բայց որպեսզի քննչական կոմիտեին հնարավորություն ընձեռվի ամբողջական պատկեր ունենալ իրականության մասին, դա ևս ներկայացվեց»,- պատմում է փաստաբանը եւ մի ուշագրավ հանգամանք ընդգծում. «Հարցաքննության ընթացքում Կարեն Շահբազյանը մի հարց հնչեցրեց, որը չարձանագրեցին: Հարցրեց` որքա՞ն ատկատ եք տվել այլ անձանց։ Պատասխանը եղավ բացասական։ «Ձեր պատասխանը դուրս չեկավ` ասաց Կարեն Շահբազյանը»։ Միքայել Ավետիսյանն այս դրվագից ենթադրում է, որ քննությունը չի գնում հանգամանքների բացահայտման ուղղությամբ, կանխակալ վերաբերմունք կա. «Իմ կարծիքով՝ համայնքապետերի կողմից, իրենց ներկայացմամբ, չարաշահումներ են եղել, իրենք մտածում են, որ ամբողջ գործընթացն է չարաշահումներով եղել»։ Հարցաքննությունից մոտ 20 օր հետո էլ ընկերության ներկայացուցիչներն արդեն լրատվամիջոցներից տեղեկանում են, որ շատ հանկարծակի, իբր, «Հրաշք Այգի» ՍՊԸ-ում կատարված չարաշահումների հետ կապված հափշտակության բացահայտում է կատարվել, և որ խարդախության փաստով քրեական գործ է հարուցվել ընկերության դեմ: Այս ամենում ընկերության ղեկավարն ու նրա շահերի պաշտպանը «անձնական միտում» են տեսնում ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանի կողմից: Բացահայտ միտում դիտարկելով ոչ միայն ատկատների մասին ցուցմունք կորզելու նրա կողմից հնչեցված եւ չարձանագրված հարցը, նաև այն, որ դեռ գործի նախաքննության փուլում Կարեն Շահբազյանը, «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում ներկայացնելով նյութերը, իբր իրականացրած հափշտակության սխեման գծելով, կադրում ուղիղ խոսքով խոսել է բաշխման գործընթացում խարդախությունների, հափշտակությունների մասին՝ եթերում հնչեցնելով «Հրաշք այգի» ՍՊԸ-ի անունը: Մինչդեռ ընդգծենք, որ կասկածյալներ, մեղադրյալներ դեռ հայտնի չեն։ Նշենք նաև, որ նույն` «Հանցանքի հետքերով» հաղորդաշարի շրջանակներում երկրորդ կողմին խոսելու հնարավորություն չի տրվել։ Ուշագրավ է նաև, որ քրեական գործի հարուցումից հետո ընկերության որևիցե աշխատակից մինչ օրս չի հրավիրվել Քննչական կոմիտե, քննչական որևէ գործողություն չի կատարվել։ Մինչդեռ ընկերությունն ունի միջազգային գործընկերներ, տարիներով ձևավորած հեղինակություն, գործընկերային լուրջ եւ ծանրակշիռ կապեր, որոնք այս ամենի արդյունքում տուժել են: Չեն թաքցնում՝ կան միջազգային հեղինակավոր ընկերություններ, որոնք այդ հաղորդագրությունից հետո արդեն իսկ զգուշավոր են վերաբերվում Արթուր Իվանյանի ղեկավարած ընկերության հետ հետագա համագործակցությանը: Այդ պատճառով էլ իրենք դիմում-բողոքներ են ներկայացրել ՀՔԾ, Գլխավոր դատախազին, Քննչական կոմիտե՝ ընկերության մասով անհիմն քրեական գործի հարուցման մասին։ ՀՔԾ-ից արձագանքել են, որ բողոքը վերահասցեավորվել է ՔԿ։ Գործարարն ու փաստաբանը ուղարկված դիմումների արձագանքից կախված` կորոշեն իրենց հետագա քայլերը: Արձագանք, սակայն, դեռ չկա: Այս ամենում պարոն Իվանյանի եւ նրա փաստաբանի համար անհասկանալի շատ բան կա: Իրենք դեռ չգիտեն, թե իբրեւ չարաշահում ներկայացվող 38.800.000 ՀՀ դրամ գումարը որտեղի՞ց է գոյացել եւ ինչպե՞ս։ 2014 եւ 2015 թվականներին ձեռք բերված պարարտանյութի խմբաքանակների ապրանքային մնացորդները եւ դրանց դիմաց տրամադրված համապատասխան սուբսիդիաներն էլ, ասում են, օգտագործվել են 2016 եւ 2017 թվականներին` համաձայն ՀՀ կառավարության 05.02.2015 թվականի N 96 եւ ՀՀ կառավարության 29.01.2016 թվականի N 73 որոշումների: Ընդ որում, ապրանքային մնացորդները առաջացել են ոչ «Հրաշք այգի» ՍՊԸ-ի պատճառով: Ավելին, ապրանքային մնացորդների պահպանության համար ընկերության փաստաթղթավորված ծախսերը չեն փոխհատուցվել պատվիրատուի՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից:

դիտվել է 429 անգամ
Լրահոս
Հայաստանի համար գոյաբանական խնդիրներ կարող են առաջանալ․ Ռոբերտ Քոչարյանը՝ Իրանի շուրջ զարգացումների մասին «Մենք փողոցային պայքարներ նախաձեռնելով մաշեցրել ենք այս իշխանությանը»․ Քոչարյան Հայաստանը՝ որպես հարևան երկիր, քայլեր պետք է անի՝ պատերազմը կանգնեցնելու համար. Քոչարյան «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ Այն թիթիզությունը, որ ցուցաբերեց այս իշխանությունը, ինձ համար շատ ծանր պատկեր էր․ Ռոբերտ Քոչարյան Եթե ՀՀ իշխանությունը ականջալուր լիներ և ճիշտ գնահատեր իրավիճակը, մենք Արցախը չէինք կորցնի․ Քոչարյան Թրամփի հաջորդ թիրախը Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել Թեհրանում ԻՀՊԿ ՌՕՈւ կառավարման կենտրոնին Ըստ Թրամփի՝ Իրանը պարտվել է Բարձրացված թոշակով ինչ կարող է անել թոշակառուն Փաշինյանի գալուց առաջ Գյումրիի փողոցներում ուժեղացված հսկողություն է Այս անգամ ում է պարգևատրում Ալեն Սիմոնյանը Ճամբարակում մայրը 3 ամսական երեխային հայտնաբերել է մահացած․ նրան գաղտագողի հուղարկավորել են Իրանն այլևս կարմիր գծեր չունի. դեսպան Իրանի այաթոլլաները կոչ են արել արագացնել հանրապետության գերագույն առաջնորդի ընտրությունները Լիբանանին Իսրայելի հասցրած վերջին հարվածների պատճառով զոհվածերի թիվն աճել է Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում «Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում. ԷՍ ԹԱՄԱՇԱՆ ԱՌՆՎԱԶՆ ՈՂՈՐՄԵԼԻ Ա, ԵԹԵ ՈՉ ՆՈՂԿԱԼԻ... Ի՞նչ օգուտ է տվել ՀՀ-ին ու «հպարտ քաղաքացուն» հայկական արբանյակը․ ռազմական փորձագետ Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը հասնում է մինչև 110 սմ-ի․ Սուրենանյանը վատ լուր է հայտնում «Քարֆուր»-ից գողություն կատարող 3 աղջիկներ բռնվել են Թրամփը շատ ուժեղ հարված է խոստանում Իրանի նախագահը ներողություն է խնդրել հարևան երկրներից հրթիռային հարվածների համար Երևանում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Ամեն ինչ արել են, որ Արտաշատի դեպքը չկրկնվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am