«Մեզ համար մեծ ցնցում էր այդ լուրը». Պետրոս Թերզյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանին: «Ուրախ եմ Ձեզ տեսնելու համար, չնայած կարծում եմ, իրադարձությունը, որը հանգեցրեց մեր այսօրվա հանդիպմանը, այնքան էլ ուրախալի չէ և կապված է «Հայաստան» համահայկական հիմնադրամում տեղի ունեցող դեպքերի հետ: Իհարկե, մեզ համար շատ ցավալի է այն իրողությունը, որ հիմնադրամի տնօրենի կողմից տեղի է ունեցել անթույլատրելի արարք, բայց ուզում եմ նաև ընդգծել, որ այդ ամենի մասին տեղեկատվությունը ստանալով՝ մենք չէինք կարող այլ արձագանք ունենալ, որովհետև մեր սկզբունքն է, որ օրինականությունը ՀՀ-ում պետք է լինի անառարկելի և այստեղ որևէ երկրորդ կարծիք լինել չի կարող: Ընդհանրապես, հիմնադրամի շուրջ վերջին տարիներին ոչ կոնկրետ, որոշակի անվստահության ինչ-որ մթնոլորտ էր առաջացել, դա գուցե կապված էր նաև ընդհանրապես Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ ու այդպես շարունակ: Բայց ես հույս ունեմ, որ այս գործընթացների արդյունքում մենք կկարողանանք կոնկրետացնել մեր պատկերացումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետագա անելիքների վերաբերյալ, ընդհանրապես նոր մոտեցումներ արձանագրել սփյուռքի և Հայաստանի հարաբերությունների, փոխգործակցության ձևերի, մակարդակի, իհարկե, հիմնադրամի վերաբերյալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Նշելով, որ ստեղծված իրավիճակի հետ կապված, որպես հիմնադրամի ամենահուսալի ներկայացուցիչներից մեկը, հետաքրքրիր կլինի լսել Պետրոս Թերզյանի տեսակետը՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել նրան բարդ, ոչ այնքան բարենպաստ պայմաններում հիմնադրամի ղեկավարի դերը ստանձնելու համար: Իր հերթին, Պետրոս Թերզյանը նշել է. «Մեզ համար մեծ ցնցում էր այդ լուրը, որովհետև հիմնադրամի պատմության մեջ նման բան չի եղել: Մենք գործել ենք հաստատակամությամբ, որ այն մաքուր մարմին է: Հսկայակական ծրագրեր են իրականացվել անցած 26 տարվա ընթացքում, հսկայական ճիգեր են գործադրվել՝ այս միջավայրում ապահովելու հիմնադրամի մաքուր գործունեությունը, ինչը դժվար էր: Կարծոււմ եմ՝ հաջողել ենք, մինչև այս դեպքի ի հայտ գալը»: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը վստահեցրել է, որ անելու են ամեն ինչ՝ նվիրատուների գումարներն իրենց նպատակներին հասցնելու համար: «Հայաստան» համահայկական հիմնադրամը կարևոր է ոչ միայն անցյալով, այլ նաև ապագայով, քանի որ ունենք մեծ անելիքներ ու ծրագրեր»,- ասել է Պետրոս Թերզյանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հիմնադրամի հետագա գործունեությանն առնչվող հարցեր:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին. «Հրապարակ» ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին. «Հրապարակ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. «Փաստ» Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ» Ինչ է հայտարարագրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ» Կառավարությունը ծրագիրը տապալել է. «Ժողովուրդ» Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ» Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am