Վիճաբանություն, դանակահարություն Երևանում

Հուլիսի 16-ին` ժամը 00.05-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Կողբի 1-ին փողոցում վիճաբանություն է: Ժամը 01.25-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1977 թ. ծնված Մնացական Ռ.-ն՝ «որովայնի շրջանի թափածածկող վերք» ախտորոշմամբ, և 2000 թ. ծնված Հարություն Ռ.-ն՝ «աջ ձեռքի վնասվածք» ախտորոշմամբ. նրանք հայտնել են, որ իրենց բակում դանակահարվել են:

Ժամը 02.40-ին ստացվել է մեկ այլ հաղորդում, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1991 թ. ծնված Արթուր Ս.-ն և «աջ գագաթային շրջանի փափուկ հյուսվածքների ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ՝ 1990 թ. ծնված Սարգիս Ս.-ն, որոնք հայտնել են, որ նշված վնասվածքները ստացել են նշված հասցեում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 15-ին՝ ժամը 23.45-ին, Կողբի 1-ին փողոցի թիվ 15/1 հասցեի դիմաց ծագած վիճաբանության ժամանակ Սարգիս Ս.-ն իր մոտ եղած սուր ծակող-կտրող գործիքով հարվածել է Մնացական Ռ.-ին՝ պատճառելով վնասվածքներ: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 16-ին՝ ժամը 11.00-ին, Սարգիս Ս.-ն ներկայացել է բաժին և հայտնել, որ նշված վիճաբանության ժամանակ Մնացական Ռ.-ն դանակով հարվածել է իր ձեռքին՝ պատճառելով վնասվածք:
Ձեռնարկվում են միջոցառումներ կատարվածի հանգամանքները պարզելու, հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ: Կատարվում է քննություն:

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին. «Հրապարակ» ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին. «Հրապարակ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. «Փաստ» Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ» Ինչ է հայտարարագրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ» Կառավարությունը ծրագիրը տապալել է. «Ժողովուրդ» Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ» Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am