Կուրսանտի սպանության մեջ մեղադրվող 22-ամյա Ազարյանի համար հանրային պաշտպան կներգրավվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր կրկին հետաձգվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի՝ առանձնակի դաժան սպանության գործով նիստի քննությունը. 4 մեղադրյալներից մեկի՝ Մովսես Ազարյանը, այս անգամ եւս նիստին ներկայացել էր առանց պաշտպանի,հայտնոմ է  forrights.amը:

Շաբաթներ առաջ էր, երբ նրա պաշտպան Անահիտ Հովհաննիսյանը դատարանին հայտնել էր, որ առողջական խնդիրների պատճառով այլևս չի կարող իրականացնել Ազարյանի պաշտպանությունը, դատավոր Դավիթ Հարությունյանը Մովսես Ազարյանից պահանջել էր անհապաղ լուծում տալ այս խնդրին. «Սա առաջին անգամը չէ, որ պաշտպանը դատարան չի ներկայանում եւ գործի քննությունը հետաձգվում է։ Ուստի անհրաժեշտ եմ համարում, որ ամբաստանյալն այլ պաշտպան ներգրավի գործում, հակառակ դեպքում, դատարանը կդիմի Հանրային պաշտպանի գրասենյակ»,- նշել էր դատավոր Հարությունյանը։ Մեղադրյալ Ազարյանն էլ իր հերթին դատարանին հայտարարել էր, որ ծնողներն արդեն զբաղվում են նոր պաշտպանի հարցով: Նկատենք, որ այս մասին արդեն 3-րդ նիստն է, ինչ Ազարյանը հայտարարում է, սակայն որեւէ խնդրի լուծման հետ կախված որեւէ տեղաշարժ չի նկատվում։
Նախորդ նիստին Մովսես Ազարյանը դատարանին հայտնեց, որ իր ծնողներն արդեն փաստաբան Գեորգի Մելիքյանի հետ նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել եւ հնարավոր է, որ հենց նա էլ ստանձնի իր պաշտպանությունը. «Էդ փաստաբանին արդեն տրամադրվել են գործի նյութերը ու առաջիկայում, հենց ինքն ինձ կայցելի, արդեն վերջնական որոշում կկայացնենք»,- նշել էր Ազարյանը։
Դատավոր Դավիթ Հարությունյանն էլ իր հերթին փորձեց ճշտել ամբաստանյալից՝ եթե վճարունակության հետ որեւէ խնդիր կա, ապա դատարանը պատրաստ է դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ եւ Ազարյանին տրամադրել անվճար հիմունքներով փաստաբան, ինչից, սակայն, ամբաստանյալը կտրականապես հրաժարվեց. «Փողի պահերը չի, դրա հետ կապված խնդիր չկա»,- հաստատապես հայտարարեց Մովսես Ազարյանը։ Դատարանն այնուամենայնիվ շեշտեց՝ միջոցներ կձեռնարկի գործընթացն արագացնելու համար և կապ կհաստատի փաստաբանի հետ. «Եթե այս ընթացքում տեղեկություն ստացվի, որ փաստաբանը չի ցանկանում իրականացնել ամբաստանյալի պաշտպանությունը, ապա դատարանը եւս մեկ անգամ հայտարարում է, որ միջոցներ կձեռնարկի գործում հանրային պաշտպան ներգրավելու ուղղությամբ»,- իր խոսքում նշեց դատավոր Հարությունյանը։
Այսօր նիստը կրկին հետաձգվեց, քանի որ Ազարյանն իր շահերը ներկայացնող պաշտպան չուներ։ Դատարանը հայտարարեց՝ վերջնական կդիմի Հանրային պաշտպանի գրասենյակ, որ ամբաստանյալի պատշաճ պաշտպանությունն իրականացվի։ Նիստն ավարտվեց, քրեական գործի քննությունը մեկ շաբաթով հետաձգվեց։
Forrights-ը կապ հաստատեց փաստաբան Գեորգի Մելիքյանի հետ, փորձելով ճշտել վերջինիս ներգրավածության չեղարկումը գործում։ Փաստաբանը հաստատեց՝ այո, եղել է առաջարկ Ազարյանի ընտանիքի կողմից. «Ինձ հետ պայմանավորվածություն եղել է, որ ես պաշտպանեմ Մովսես Ազարյանի շահերը դատարանում, սակայն կար վճարունակություն հետ խնդիր, ուստի մեր նախնական համաձայնությունն այդպես էլ վերջնական արդյունքի չհասավ»,- հեռախոսազրույցի ժամանակ հայտարարեց Գեորգի Մելիքյանը։
Հավելենք, որ 4 ամբաստանյալներից 3-ն այս պահին հարցաքննվել են եւ հրաժարվել առաջադրված մեղադրանքից, նշելով, որ իրենք լիովին անմեղ են. «Մեր գլխին սարքել են, շառ են անում»,- հայտարարում էինք նրանք։ Այս պահին չի հարցաքննվել հենց Մովսես Ազարյանը, ով այսօր պետք է ցուցմունք տար դատարանում։
Հիշեցնենք, որ 2015թ. Հունվարի 29-ի առավոտյան, Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտի բակում՝ պտտաձողի վրա կախված վիճակում հայտնաբերվել է 19-ամյա Հայկազ Բարսեղյանի դին: Ըստ մեղադրանքի, նրան դաժանորեն սպանել են նույն ինստիտուտի 4 երիտասարդները, ապա կտրել երակները, ինչից հետո ինքնասպանության տպավորություն ստեղծելու միտումով, կախել շարահրապարակի պտտաձողից:

դիտվել է 280 անգամ
Լրահոս
Հայաստանի համար գոյաբանական խնդիրներ կարող են առաջանալ․ Ռոբերտ Քոչարյանը՝ Իրանի շուրջ զարգացումների մասին «Մենք փողոցային պայքարներ նախաձեռնելով մաշեցրել ենք այս իշխանությանը»․ Քոչարյան Հայաստանը՝ որպես հարևան երկիր, քայլեր պետք է անի՝ պատերազմը կանգնեցնելու համար. Քոչարյան «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ Այն թիթիզությունը, որ ցուցաբերեց այս իշխանությունը, ինձ համար շատ ծանր պատկեր էր․ Ռոբերտ Քոչարյան Եթե ՀՀ իշխանությունը ականջալուր լիներ և ճիշտ գնահատեր իրավիճակը, մենք Արցախը չէինք կորցնի․ Քոչարյան Թրամփի հաջորդ թիրախը Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել Թեհրանում ԻՀՊԿ ՌՕՈւ կառավարման կենտրոնին Ըստ Թրամփի՝ Իրանը պարտվել է Բարձրացված թոշակով ինչ կարող է անել թոշակառուն Փաշինյանի գալուց առաջ Գյումրիի փողոցներում ուժեղացված հսկողություն է Այս անգամ ում է պարգևատրում Ալեն Սիմոնյանը Ճամբարակում մայրը 3 ամսական երեխային հայտնաբերել է մահացած․ նրան գաղտագողի հուղարկավորել են Իրանն այլևս կարմիր գծեր չունի. դեսպան Իրանի այաթոլլաները կոչ են արել արագացնել հանրապետության գերագույն առաջնորդի ընտրությունները Լիբանանին Իսրայելի հասցրած վերջին հարվածների պատճառով զոհվածերի թիվն աճել է Քրդերը մերժեցին Թրամփին ու Նեթանյահուին՝ Իրանի դեմ ցամաքային գործողության մասնակցելու հարցում «Տեխնոլոգներիդ» ասա, որ լավ չեն աշխատում. ԷՍ ԹԱՄԱՇԱՆ ԱՌՆՎԱԶՆ ՈՂՈՐՄԵԼԻ Ա, ԵԹԵ ՈՉ ՆՈՂԿԱԼԻ... Ի՞նչ օգուտ է տվել ՀՀ-ին ու «հպարտ քաղաքացուն» հայկական արբանյակը․ ռազմական փորձագետ Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը հասնում է մինչև 110 սմ-ի․ Սուրենանյանը վատ լուր է հայտնում «Քարֆուր»-ից գողություն կատարող 3 աղջիկներ բռնվել են Թրամփը շատ ուժեղ հարված է խոստանում Իրանի նախագահը ներողություն է խնդրել հարևան երկրներից հրթիռային հարվածների համար Երևանում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Ամեն ինչ արել են, որ Արտաշատի դեպքը չկրկնվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am