Գագիկ Հարությունյանի ավտոմեքենան ու «ախրանան» վերջին ժամանակներս սկսել են հաճախակիորեն խախտել ճանապարհային երթևեկության կանոնները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մի քանի օր է, SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր իրենց անհանգստությունն են հայտնում այն մասին, որ մայրաքաղաքում ճանապարհային երթևեկության կանոնները կոպտորեն խախտում են Toyota Land Cruiser Prado մակնիշի 001 JJ 01 համարանիշի և նրան ուղեկցող Hyundai մակնիշի 178 ՍՍ 01 համարանիշի ավտոմեքենաները։ SHAMSHYAN.com-ը պարզել է, որ Toyota Prado-ն սպասարկում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին, իսկ նրան ուղեկցող Hyundai մակնիշի ավտոմեքենան էլ, ինչպես ժողովուրդն է ասում, նրա «ախրանան» է։ SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստացել նաև Արաբկիր վարչական շրջանի Սևքարեցի փողոցի բնակիչներից, ովքեր չցանկանալով տեսախցիկի առաջ խոսել՝ այնուամենայնիվ, ասում էին, որ նշված փողոցում տեղադրվել է անօրինական ցուցանակ, որով վարորդները մոլորության մեջ են ընկնում, որ այդ հատվածում ճանապարհը միակողմանի է։ Ահազանգողննրը ասում էին, որ այդ ցուցանակը դրվել է Գագիկ Հարությունյանի ցուցումով, քանի որ նշված ավտոմեքենաները հաճախակի են լինում այդ փողոցում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ փողոցում Երևանի քաղաքապետարանն արդեն թույլատրել է, որպեսզի երթևեկությունը լինի միակողմանի, մինչդեռ շատ բնակիչներ իրենց վրդովմունքն են հայտնում այդ որոշման համար։ Ի դեպ, ամիսներ առաջ նշված փողոցում ինչ-որ մարդիկ երկաթե կոնստրուկցիաներով փակել էին ճանապարհը, ու ոչ մի տրանսպորտային միջոց չէր կարողանում ազատ տեղաշարժվել, անգամ շտաօգնության և հրշեջ մեքենաները չէին կարողանում մուտք գործել նշված փողոց և միայն ճանապարհային ոստիկանության միջամտության արդյունքում ճանապարհը բացվեց։ Ահազանգողները ասում էին, որ եթե ճանապարհային ոստիկանությունը ցանկություն ունենա, կարղ է տեսախցիկների միջոցով պարզել, որ իրենց հայտնած տեղեկությունները հավաստի են, քանի որ բոլորս գիտենք, որ մայրաքաղաքը «զինված է» տեսախցիկներով։ *** 11։15 Քիչ առաջ SHAMSHYAN.com զանգահարեցին ԲԴԽ լրատվական ծառայությունից և հայտնեցին. «Գագիկ Հարությունյանը նշված փողոցում բնակվում է արդեն 1.5 ամիս և մինչև նշված հասցեում բնակվելը, նրանք պարզել են, որ այդ նշանը տեղադրված է եղել։ Հետևաբար, Գ. Հարությունյանը նշանի տեղադրման համար պատասխանատվություն չի կարող կրել։ Ինչ վերաբերում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելուն, ապա թե Գ. Հարությունյանը, թե նրան ուղեկցող թիկնապահը երբևէ ճանապարհային երթևեկության կանոններ չեն խախտել»։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին. «Հրապարակ» ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին. «Հրապարակ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. «Փաստ» Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ» Ինչ է հայտարարագրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ» Կառավարությունը ծրագիրը տապալել է. «Ժողովուրդ» Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ» Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am