27 տարի հիմարություններով ենք զբաղվել, հիմա եկել է հեքիաթային երկիր կառուցելու ժամանակը

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «1917 թվականին իշխանության եկած ռուս բոլշևիկների համար ցարական ռեժիմը «մղձավանջ» էր, իսկ նրանք եկել էին «մեկ, առանձին վերցրած երկրում» դրախտ սարքելու: 1956 թվականին Խրուշչովը հայտարարեց, որ Ստալինի կառուցած սոցիալիզմը բավականին սխալ սոցիալիզմ էր, որում «անձի պաշտամունք» կար, իսկ նա «մարդկային դեմքով» սոցիալիզմ է կառուցելու: Բրեժնևի ժամանակ դատապարտվում էր Խրուշչովի «վոլյունտարիզմը», Գորբաչովի ժամանակ՝ Բրեժնևի «լճացումը», իսկ Ելցինը դարձյալ հայտարարեց, որ անցած 70 տարիները «մղձավանջ» էին: ՀՀՇ-ն Հայաստանում նույնպես այդ կարծիքին էր: Այնուհետև եկավ Քոչարյանը և հայտարարեց, որ ՀՀՇ-ական ռեժիմը «թալանչիների» և «մարդասպանների» ռեժիմ էր: Հիմա, կարծես թե, եկել է ժամանակը անցած 27 տարիները «մղձավանջ» անվանելու: Նրանք, ովքեր ծնվել են 1990 թվականից հետո, անցած 27 տարին «մղձավանջ» են համարում, որովհետև «երկաթյա վարագույրի» բացակայության և տեղեկատվության մատչելիության պայմաններում հնարավորություն ունեն համեմատելու մեր երկրի և այլ երկրների վերջին 30 տարիների զարգացումը, և այդ համեմատությունը շատ դեպքերում մեր օգտին չէ: Իսկապես, ինչո՞ւ Հայաստանում այնպես չէ, ինչպես Չեխիայում կամ, ասենք, նույն Խորվաթիայում: Հետևաբար մենք 27 տարի ինչ-որ հիմարություններով ենք զբաղվել, եթե, իհարկե, չենք «պայքարել ռեժիմի դեմ»: Այ, հիմա եկել է հեքիաթային երկիր կառուցելու ժամանակը: Իրականում անցյալն ու ներկան հակադրելը, դրանցից որևէ մեկին «+» կամ «-» դնելը, ապագա դրախտի մասին խոստումները ընդամենը վկայում են պատմական մտածողության բացակայության մասին: «Ով մեզ` նորերիս, բան է ասում, նա երազում է նախկին մղձավանջի վերադարձի մասին» փաստարկը լավ է որպես քարոզչություն, բայց վատ է պատմական հեռանկարի առումով: Եթե ես լավն եմ ոչ թե նրանով, որ լավ գործեր եմ անում, այլ միայն նրանով, որ ինձնից առաջ եղածներն էին վատը, ուրեմն ինձնից հետո եկածն էլ իրեն նեղություն չի տա լավ գործեր անելու: Իսկ մղձավանջը և դրախտը «դրսում» չեն: Ամեն մարդ իր հոգում կարող է «ստեղծել» թե՛ մեկը, թե՛ մյուսը»: Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 201 անգամ
Լրահոս
Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին. «Հրապարակ» ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին. «Հրապարակ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. «Փաստ» Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ» Ինչ է հայտարարագրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ» Կառավարությունը ծրագիրը տապալել է. «Ժողովուրդ» Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ» Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am