Այս գիշեր Գյումրիում մահացավ բարերար Հովհաննես Օյունջյանը

Բարեգործ եւ բարերար գիտակցական ողջ կյանքում: Գյումրու զարգացման համար իր կարողության հիմնական մասը ներդրած ամերիկահայ բարերար Հովհանենս Օյունջյանն այս գիշեր մահացավ: Բժիշկը օրեր առաջ Գյումրի էր եկել իր վերջին փափագը կյանքի կոչելու եւ հերթական բարեգործությունն անելու նպատակով: Իր կարողության վերջին բաժինը նա ներդրեց Գյումրիում ֆիլհարմոնիկ  դահլիճ կառուցելու համար: Չնայած ԱՄՆ-ում բժիշկներն արգելել էին Հովհաննես Օյունջյանին ինքնաթիռ նստել եւ հասնել Հայաստան, նա ընդդիմացել, պայքարել եւ ծանր առողջական վիճակում եկել էր Գյումրի, իր նպատակը կայնքի կոչելու համար, եւ որտեղ մինչեւ վերջին շունչը գտնվում էր բժիշկների հսկողության տակ: Ընդամենը մի քանի օր առաջ Գյումրիում նշվեց Հովաննես Օյունջյանի ծննդայն 98-ամյակը, նույն օրն էլ տեղի ունեցավ բժշկի երազած  ֆիլհարմոնիկ դահլիճի հիմնարկեքը: Այդ օրը Հովհաննես Օյունջյանը խոսել չէր կարողացել, սակայն ասելիքը փոխանցել էր գրավոր, որում մասնավորապես ասել էր. «Հարգարժան պարոն քաղաքապետ, սիրելի երեխաներ, ուսուցիչներ, ծնողներ. ինչպես խոստացած էի «Աղավնի» արհեստի կենտրոնի բացումին, կուզեմ եւս մեկ շենք, բալետի թատրոն կառուցեմ Գյումրի քաղաքին մեջ, կուզեմ, որ այդ բեմին մեր երեխաները ցուցադրեն իրենց շնորհքը, կարողությունները, իրենց տաղանդը: Այո, այսօր իմ ծնդյան օրն է, սակայն ոչ մեկ բան կուզեմ ձեզմե: Հակառակը, ես կուզեմ ձեզի նվեր ընել նոր շենք կառուցելով նոր Հայաստանում: Կուզեմ ապրիլ այնքան, որ նոր բեմին վրա տեսնիմ երեխաներու պարը, անոնց ելույթը: Կեցցե Գյումրին, կեցցե մեր Հայաստանը, կեցցե հայ ժողովուրդը»: Հովհաննես Օյունջյանը Գյումրիում մեծ սեր եւ հարգանք էր վայելում, Գյումրու Պատվավոր քաղաքացի էր: «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով 2000 թվականին կառուցվել է Հովհաննես Օյունջյանի ծնողների անունով կոչվող Արմենակ եւ Եղիսաբեթ Օյունջյանների  դպրոց-վարժարանը, 2016-ին նույն դպրոցի շարունակությամբ կառուցվել է «Վարդուհի» ավեստի դպրոցը: 2017 թվականին այդ դպրոցին կից շահագործվել է «Աղավնի» արհեստների դպրոցը: 2018-ի հուլիսի 13-ին էլ տրվեց  նոր համերգասրահի կառուցման մեկնարկը:

դիտվել է 170 անգամ
Լրահոս
Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին. «Հրապարակ» ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին. «Հրապարակ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. «Փաստ» Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ» Ինչ է հայտարարագրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ» Կառավարությունը ծրագիրը տապալել է. «Ժողովուրդ» Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ» Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am