Անկեղծ խոսակցություն, լավ արդյունքներ. Պուտինն ու Թրամփն ամփոփել են հանդիպման արդյունքները

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն բաց եւ անկեղծ քննարկել են առկա խնդիրները: Այսօր նախանշվում են այն քայլերը, որոնք թույլ կտան վերականգնել երկու երկրների հարաբերությունները: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում երեկ ավարտվել է Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի այդքան սպասված առաջին պաշտոնական հանդիպումը: Պայմանավորվածության համաձայն, Թրամփը եւ Պուտինը նախ զրուցել են դեմ առ դեմ՝ միայն թարգմանիչների ներկայությամբ: Ապա տեղի է ունեցել ընդլայնված կազմով երկու պատվիրակությունների հանդիպումը, որին հաջորդել է հանդիսավոր ճաշը: Դրանից հետո տեղի է ունեցել երկու ղեկավարների համատեղ ասուլիսը, հայտնում է Ազատությունը: Պուտինն ասել է, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը ունեն հատուկ պատասխանատվություն աշխարհի առաջ, քանի որ միջուկային գերտերություններ են: «Կողմերը խոսել են Սիրիայի, Ուկրաինայի, միջուկային սպառազենի մասին, Կորեական թերակղզու զարգացումների եւ հրատապ այլ թեմաների մասին»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ ունենք տարաձայնություններ, բայց դրանք քննարկում ենք: Ասուլիսում նա անդրադարձել է նաեւ 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին ռուսների միջամտությանն առնչվող խնդրին՝ հերթական անգամ պնդելով, որ Մոսկվան երբեւէ չի միջամտել եւ չի միջամտում ԱՄՆ-ի ընտրական գործընթացներին: Նա խոստովանել է, որ ընտրություններում ցանկացել է հաղթող տեսնել Թրամփին, «քանի որ այդ թեկնածուն խոսել է մեր երկրի հետ կապերը բարելավելու անհրաժեշտության մասին»: Նախագահ Թրամփը, իր հերթին, վերստին պնդել է, որ ընտրությունների հարցում ոչ մի պարագայում շահերի բախում չի եղել, որ ինքն ազնիվ պայքարում է հաղթել Հիլարի Քլինթոնին: «ԱՄՆ-ի համար չափազանց կարեւոր է Ռուսաստանի հետ բնականոն հարաբերությունների հաստատումը, քանի որ դա են ուզում Ամերիկայի ժողովուրդը, Ռուսաստանի ժողովուրդը եւ ամբողջ աշխարհը»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ կողմերը գիտեն համագործակցության արժեքը: Թրամփը նաեւ հիշեցրել է, որ դեռ Երկրորդ աշխարհամարտում երկու երկրները համատեղ պայքարել են ֆաշիզմի դեմ: «Մենք հիմա առաջին քայլերն ենք անում դեպի պայծառ ապագա՝ հիմնվելով համագործակցության եւ խաղաղության արժեքների վրա: Երկխոսություն հաստատելու փորձի մերժումը ոչ մի տեղ չի հասցնի»,- ասել է Թրամփը: Ասուլիսի ընթացքում Թրամփը գովեստով է խոսել Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը լավ անցկացման մասին, իսկ Պուտինն ԱՄՆ-ի ղեկավարին նվիրել է առաջնության գնդակը: «Որ ասում եք, թե Սիրիայի հարցում գնդակը մեր դաշտում է, թող հիմա բոլորը տեսնեն, թե ում դաշտում է»,- կատակով ասել է Պուտինը եւ մաղթել, որ ԱՄՆ-ը հաջողությամբ անցկացնի 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Այնուհետեւ Պուտինի հետ հանդիպման մասին Թրամփը խոսել է Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նրա խոսքով, Հելսինկիի գագաթնաժողովում քննարկեցին Սիրիայի, Ուկրաինայի եւ միջուկային զենքի չտարածման հարցերը, ձեռք բերվեցին «լավ  արդյունքներ»: «Մենք խոսեցինք միջուկային սպառազինությունների չտարածման մասին, խոսեցինք Սիրիայի եւ մարդասիրական օգնության, ինչպես նաեւ եւս շատ բաների մասին»,- ասել է Թրամփը: «Մենք երկարատեւ եւ շատ լավ հանդիպում ունեցանք: Մենք քննարկեցինք բազմաթիվ թեմաներ, ներառյալ պատերազմը եւ խաղաղությունը, տնտեսությունը, Ուկրաինան: Մենք առաջին անգամ առանձնացած հանդիպեցինք այդքան երկար, եւ ես կարծում եմ, որ մեզ հաջողվեց հանգել իրոք լավ հետեւությունների»,- հավելել է Թրամփը՝ ճշտելով, որ այդ հետեւություններից մեկը վերաբերում է Իսրայելին: ԱՄՆ-ի նախագահի գնահատմամբ՝ Պուտինը գագաթնաժողովում ցուցադրեց իր ուժեղ հատկությունները: «Նա ուժեղ էր»,- խոստովանել է Թրամփը: Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանի ղեկավարը գնահատում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի ուժեղ հատկությունները: «Նա Բիբիի (Բենիամինի) մեծ երկրպագուն է, նա շատ է օգնում նրան եւ այսուհետեւ էլ կօգնի, ինչը շատ լավ է մեզ բոլորիս համար»,- կարծում է Միացյալ Նահանգների նախագահը՝ չճշտելով, թե ինքը կոնկրետ ինչ նկատի ունի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: Այսպիսով, երկու գերտերությունների ղեկավարների առաջին հանդիպումը 2016-ի թվականի ընտրություններից հետո ավարտվել է: Նշենք նաեւ, որ դա առաջին ռուս-ամերիկյան գագաթնաժողովն էր 2010 թվականից հետո:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին. «Հրապարակ» ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին. «Հրապարակ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. «Փաստ» Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ» Ինչ է հայտարարագրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ» Կառավարությունը ծրագիրը տապալել է. «Ժողովուրդ» Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ» Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am