Բնակչության մի մասը կհայտնվի մեղադրյալի կարգավիճակում ընտրակաշառքի գործերով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իրավապահ համակարգը սկսել է զբաղվել 2017թ. ԱԺ ընտրությունների ընտրակաշառքի թեմաներով: ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է Մալիշկայի համայնքապետ Մհեր Մովսիսյանը: Բացի պաշտոնեական դիրքը ծառայության շահերին օգտագործելուց՝ գյուղապետն ու որդին մեղադրվում են ԱԺ ընտրություններում ընտրակաշառք բաժանելու մեջ: Ըստ ՀՔԾ հաղորդագրության` ԱԺ ընտրություններում նա ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանի օգտին 1300 ձայն ապահովելու և այդ նպատակով ընտրակաշառքներ բաժանելու համար վերջինիցս առձեռն ստացել է ընդհանուր 13 մլն ՀՀ դրամ գումար, որը որպես ընտրակաշառք բաժանել է Մալիշկա համայնքի բնակիչներին` 10 հազարական դրամ մեկ ձայնի դիմաց: 2017թ. ԱԺ ընտրություններում ընտրակաշառքի գետերին «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է բազմիցս, չնայած նախկին իշխանությունները համառորեն հերքում էին: Հիմա` թավշյա հեղափոխությունից հետո, այդ ամենի մասին խոսվում է պաշտոնապես. իրավապահ համակարգում քրեական գործ է հարուցվել, այդ մասին պաշտոնական հաղորդագրություն տարածվել: Նկատենք` ընտրակաշառքի գետեր հոսել են ոչ միայն Վայոց ձորի մարզում, այլև ողջ Հայաստանով մեկ: Այնպես որ, միայն պատգամավոր Արսենյանն ու գյուղապետ Մովսիսյանը չէ, որ նման բան են արել, այլ ԱԺ պատգամավորների, համայնքապետերի, թաղապետերի, համատիրությունների ղեկավարների գերակշիռ մեծամասնությունը իրենց ողջ թիմով: Այնպես որ, այս ուղղությամբ շարժվելու դեպքում շատ շուտով իրավապահ համակարգի տեսադաշտում կարող են հայտնվել տասնյակ հազարավոր մարդիկ՝ սկսած թեկնածուից, վերջացրած թաղային խաժամուժով՝ «տասովչիկներով», որոնք առանձնակի ջանասիրությամբ էին աշխատում այդ օրը՝ գումարները բաժանելով ու մարդկանց ընտրատեղամասեր հասցնելով: Ու առանց չափազանցության բնակչության նկատելի մի զանգված կարող է հայտնվել եթե ոչ բանտերում, ապա առնվազն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Մխչյանում բախվել են 2 «Opel»-ներն ու «ՎԱԶ 2114»-ը. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր Ադրբեջանից տրանզիտով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ Ցիլոյին մաղթում եմ մուգ կանաչ շապիկի վրա վարդագույն փողկապ․․․ #ՈՒՂԻՂ․ «ՀՐԱՏԱՊ․ Մուսթաֆաևի այցի իրական նպատակը․ ի՞նչ են պարտադրել Նիկոլին»․ գնդապետ Հովհաննիսյան (video) Թրամփը Սպիտակ տանն ընդունել է «Արտեմիս-2» լուսնային առաքելության աստրոնավտներին ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր Վանաձորում սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան 40-ամյա վարորդը «Infiniti»-ով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ» Ժանդարմ տիկինը, որից դժգոհ է եւ՛ ընդդիմությունը, եւ՛ իշխանությունը Խոշոր ավտովթար՝ Տավուշում․ «Shacman» բեռնատարը բախվել է հողաթմբին և փակել ճանապարհը․ կա վիրավոր Ըստ ՔԿ-ի` քաղաքական ուժի անդամը համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը և Երևան տեղափոխումը Օնիկ Գասպարյանը կոնտակտ էր փնտրում ոչ թե հանրության կամ լրագրողների հետ, այլ իշխանության․ Աբրահամյան Եղանակն առաջիկա օրերին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Փակ են «Ամբերդ» լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Քարաթափում՝ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ» Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին. «Հրապարակ» ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին. «Հրապարակ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. «Փաստ» Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am