ՊԵԿ-ում նոր վարչության պետ է նշանակվել

ՊԵԿ նախագահի հրամանով՝ 2018թ. հուլիսի 16-ից Աշոտ Հովհաննեսի Մուրադյանը նշանակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ: Աշոտ Մուրադյանն ունի 15 տարվա կառավարման փորձ պետական և մասնավոր հատվածներում: Մասնավորապես, հարուստ փորձ ունի ծրագրերի, ճգնաժամային, ստրատեգիական կառավարման, ինչպես նաև բիզնեսի զարգացման, ֆինանսական պլանավորման և վերլուծության ոլորտներում: Նա ունի իրավաբանական և տնտեսագիտական կրթություն, նաև տնտեսագիտության թեկնածու է, բիզնեսի կառավարման մագիստրոս (MBA, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան, 2016-2018թ.թ.): Վերապատրաստման դասընթացներ է անցել Ստոկհոլմի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտում (KTH) (2006-2007թ.թ.) և MIP, Միլանի պոլիտեխնիկ համալսարանի Բիզնեսի բարձրագույն դպրոցում (2018թ.): Իսկ մինչ այդ, 1996-2001թ.թ. սովորել է ԵՊՏՀ ընդհանուր տնեսագիտության ֆակուլտետում, 2001-2004 թվականներին ավարտել է Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան, իսկ 2005-2009-ին՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: 2003-2008 թվականներին աշխատել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում՝ տարբեր պաշտոններում, իսկ 2008-2009-ին եղել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարը: 2008-2010 թվականներին դասավանդել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում: Վերջին 9 տարիներին Ա. Մուրադյանն ապրել և աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում. 2009- 2013թ.թ. աշխատել է «Կոնֆետորգ» ՍՊԸ-ում որպես կոմերցիոն տնօրեն, իսկ 2013 թվականից 2018 հուլիսի 14-ը «Գլավտորգ հոլդինգ»-ի գլխավոր տնօրենի տեղակալն էր: Վերջերս ՊԵԿ ղեկավարության կողմից Մոսկվայի խոշոր առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Աշոտ Մուրադյանին առաջարկվել է վերադառնալ հայրենիք և զբաղեցնել տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի պաշտոնը: Նա սիրով ընդունել է հրավերը և ընտանիքով վերադարձել Հայաստան, ամուսնացած է, ունի 2 դուստր: Այսօրվանից սկսած՝ ՊԵԿ նախագահի հրամանով ստանձնել է վարչության ղեկավարումը: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

դիտվել է 104 անգամ
Լրահոս
ԵՄ-ն պետք է քայլեր ձեռնարկի հայ գերիներին ազատելու համար․ բաց նամակ ֆոն դեր Լայենին և Կոշտային ԱՄՆ-ն հայտնել է Իրանի ռազմածովային շրջափակումից ի վեր 42 նավ վերաուղղորդելու մասին Մխչյանում բախվել են 2 «Opel»-ներն ու «ՎԱԶ 2114»-ը. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր Ադրբեջանից տրանզիտով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ Ցիլոյին մաղթում եմ մուգ կանաչ շապիկի վրա վարդագույն փողկապ․․․ #ՈՒՂԻՂ․ «ՀՐԱՏԱՊ․ Մուսթաֆաևի այցի իրական նպատակը․ ի՞նչ են պարտադրել Նիկոլին»․ գնդապետ Հովհաննիսյան (video) Թրամփը Սպիտակ տանն ընդունել է «Արտեմիս-2» լուսնային առաքելության աստրոնավտներին ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր Վանաձորում սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան 40-ամյա վարորդը «Infiniti»-ով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ» Ժանդարմ տիկինը, որից դժգոհ է եւ՛ ընդդիմությունը, եւ՛ իշխանությունը Խոշոր ավտովթար՝ Տավուշում․ «Shacman» բեռնատարը բախվել է հողաթմբին և փակել ճանապարհը․ կա վիրավոր Ըստ ՔԿ-ի` քաղաքական ուժի անդամը համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը և Երևան տեղափոխումը Օնիկ Գասպարյանը կոնտակտ էր փնտրում ոչ թե հանրության կամ լրագրողների հետ, այլ իշխանության․ Աբրահամյան Եղանակն առաջիկա օրերին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Փակ են «Ամբերդ» լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Քարաթափում՝ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ» Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին. «Հրապարակ» ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին. «Հրապարակ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am