Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Գեղաշեն գյուղում ճակատ-ճակատի բախվել են Nissan-ն ու ГАЗ 3110-ը. 4 վիրավորներից 2-ը երեխաներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Աբովյան-Գեղաշեն ավտոճանապարհի՝ Գեղաշեն գյուղի սկզբնամասում, ոլորանապտույտ հատվածում ճակատ-ճակատի բախվել են ГАЗ 3110 մակնիշի 34 TO 108 համարանիշի և Nissan Tiida մակնիշի 35 GP 288 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթաջյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Տեղում աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Nissan-ի վարորդը, ով մեծ արագությամբ ոլորանապտույտ հատվածում հավանաբար չկարողանալով կառավարել ավտոմեքենան՝ բախվել է հանդիպակաց գոտիով ընթացող ГАЗ 3110-ին։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին ոստիկանության Աբովյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 229 անգամ
Լրահոս
Մխչյանում բախվել են 2 «Opel»-ներն ու «ՎԱԶ 2114»-ը. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր Ադրբեջանից տրանզիտով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ Ցիլոյին մաղթում եմ մուգ կանաչ շապիկի վրա վարդագույն փողկապ․․․ #ՈՒՂԻՂ․ «ՀՐԱՏԱՊ․ Մուսթաֆաևի այցի իրական նպատակը․ ի՞նչ են պարտադրել Նիկոլին»․ գնդապետ Հովհաննիսյան (video) Թրամփը Սպիտակ տանն ընդունել է «Արտեմիս-2» լուսնային առաքելության աստրոնավտներին ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր Վանաձորում սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան 40-ամյա վարորդը «Infiniti»-ով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ» Ժանդարմ տիկինը, որից դժգոհ է եւ՛ ընդդիմությունը, եւ՛ իշխանությունը Խոշոր ավտովթար՝ Տավուշում․ «Shacman» բեռնատարը բախվել է հողաթմբին և փակել ճանապարհը․ կա վիրավոր Ըստ ՔԿ-ի` քաղաքական ուժի անդամը համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը և Երևան տեղափոխումը Օնիկ Գասպարյանը կոնտակտ էր փնտրում ոչ թե հանրության կամ լրագրողների հետ, այլ իշխանության․ Աբրահամյան Եղանակն առաջիկա օրերին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Փակ են «Ամբերդ» լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Քարաթափում՝ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ» Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին. «Հրապարակ» ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին. «Հրապարակ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. «Փաստ» Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am